Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 4-ին, ժամը 03:28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում քամուց ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է Արտաշատ քաղաքի Երևանյան խճուղում. ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։
Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը. երթևեկությունը վերականգնվել է։