Քամուց ընկած ծառը խաթարել էր երթևեկությունը
Հասարակություն
11:14 05/05/2025
Հայաստան

Քամուց ընկած ծառը խաթարել էր երթևեկությունը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 4-ին, ժամը 03:28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում քամուց ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է Արտաշատ քաղաքի Երևանյան խճուղում. ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը. երթևեկությունը վերականգնվել է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder