Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում տղամարդու դի կա։
Դեպքի վայրում պարեկները ստացված օպերատիվ տեղեկություններով 1 հոգու կարողացել են վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, որը ենթադրյալ կասկածյալներից մեկն է։
Ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 բժիշկների խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը, ով հայտնաբերվել են «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ՝ նկուղային հարկում։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու դեպքի հանգամանքները։