Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում տեղի է ունեցել պսակադրության արարողություն
Հասարակություն
18:00 01/08/2025
Տարածաշրջան

Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում տեղի է ունեցել պսակադրության արարողություն

Անատոլիայի հայ համայնքների վերակացու և Հաթայի եկեղեցու հոգևորական Հայր Ավետիս Թաբաշյանը Վարդավառի տոնի (Քրիստոսի Պայծառակերպության տոն) առթիվ այցելել է Մալաթիա:

Էրմենիհաբերի հաղորդմամբ, Մալաթիայում նա այցելել է Սուրբ Երրորդություն (Երեք խորան) հայկական եկեղեցի, որը վերածվել է մշակութային կենտրոնի: Թաբաշյանը պատարագ է մատուցել Մալաթիայի հայկական գերեզմանատան Սուրբ Հարություն մատուռում:

Բացի այդ Թաբաշյանը Սուրբ Երրորդություն եկեղեցում կրոնական արարողությամբ պսակադրել է Մալաթիայի հայ համայնքի անդամներ Սևան և Օզգե Թաբաշներին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder