Հռոմի պապը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից խաղաղության հռչակագրի ստորագրումը
Քաղաքական
14:41 10/08/2025
Տարածաշրջան

Հռոմի պապը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից խաղաղության հռչակագրի ստորագրումը

Իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ Հռոմի պապ Լևոն XIV-ը ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության հռչակագրի ստորագրումը։

«Շարունակենք աղոթել պատերազմների ավարտի համար։ Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Հուսով եմ, որ սա կնպաստի Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Պապը։ Նա հիշեցրել է որոշումների համար պատասխանատվության մասին, որոնք պետք է հաշվի առնեն ժողովուրդների շահերը։

Նիկոլ Փաշինյանըև Իլհամ Ալիևը ուրբաթ օրը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հռչակագիր։ Այն ներառում է յոթ կետ, որոնք ընդգծում են Բաքվի և Երևանի խաղաղության ձգտումը, բայց չեն նշում դրա մանրամասները։ Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը նախաստորագրել են խաղաղության հաստատման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնման վերաբերյալ համաձայնագրի համաձայնեցված տեքստը և նաև ջանքեր կգործադրեն դրա վերջնական վավերացման համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հռոմի պապը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից խաղաղության հռչակագրի ստորագրումը