Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եկեղեցու դեմ կատարվածը իրավունքի գերիշխանության և միջազգային իրավունքի խախտում է.Ռոբերտ Ամստերդամ
«Ես ցնցված եմ այն ամենով, ինչի մասին տեղեկանում եմ՝ կապված մեղադրանքի բնույթի և Եկեղեցու նկատմամբ ընդհանուր հարձակման հետ՝ ու սա 21-րդ դարում քաղաքակիրթ հասարակություն լինելով»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։
Նրա խոսքով՝ այսպիսի որևէ հարձակում աշխարհիկ իշխանությունների կողմից Քրիստոսի զավակների նկատմամբ, անհավանական և անհանգստացնող երևույթ է։
Ռոբերտ Ամստերդամը հայտնեց որ չի կարելի հանցավոր մեղադրանքներ առաջադրել, քանի որ մեղադրանքներն ակնհայտորեն քրեական չեն։
Իրավաբանը հայտնեց, որ հասարակությունը պետք է կառավարության հետ խոսի քննարկի տեղի ունեցածը՝ հաշվի առնելով թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղում
«Բայց հարձակում եկեղեցու ղեկավարության նլատմամբ և հարձակում եկեղեցու ֆիզիկական ներկայության նկատմամբ, երբ մտածում ենք, թե ինչպիսին է եկեղեցու դերը հասրակության մեջ, այն իրավունքի գերիշխանության և միջազգային իրավունքի խախտում է»,-հայտնեց առաջին կարգի միջազգային իրավաբանը։
Նա հայտարարեց, որ եկեղեցու դեմ կատարվող քայլերի նման դեպք իր աշխատանքային պրակտիկայում առաջին անգամ է հանդիպում։