Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոնսոլիդացիայի մասին առաջին նախագահի խոսքերն ընդունում ենք ռազմավարական հրամայական, կոչ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ
«Հակակոռուպցիոն դատարանի որոշումը հերթական անգամ ցույց տվեց, որ ներկայիս իշխանությունը համակարգված կերպով ոչնչացնում է Հայաստանի ժողովրդավարական պետության լեգիտիմությունը»,- ՀԱԿ համագումարում ունեցած ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միքայելյանը՝ անդրադառնալով կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը մեկ ամսով երկարաձգելու դատարանի որոշմանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանը կանգնած է ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերի առաջ, սպառանալիքների տակ է ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլ հայի ինքնությունը, պատմությունը, ազգային արժանապատվությունը և ինքնության հենասյուն եկեղեցին։
«Ամենացավալին այն է, որ սա արվում է Հայաստանի ներկայիս իշխանության կողմից հարևան երկրների պահանջով՝ ուրանալով մեր դարավոր պատմությունը, արժեզրկելով ազգային դիմագիծն ու թուլացնելով մեր պետության հիմքերը։
85 օրից պարզ է դառնալու ոչ թե այն, թե որ ուժը քանի մանդրատ կունենա, այլ շարունակելու ենք ապրել պառակատված, ազգային ինքնությունից հեռացող իրականության մեջ, թե վերակառուցելու ենք մեր հայրենքը»,- նշեց Ա.Միքայելյանը։
Նա ասաց, որ կոնսոլիդացիայի մասին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերն իրենք ընդունում են ոչ թե որպես մարտավարական խնդիր, այլ ռազմավարական հրամայական, որպես կոչ ու պատասխանատվություն, և այդ պատասխանատվությունից չեն խուսափում։
«Հայաստանը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ. ոչ թե անձերի, կուսակցությունների ընտրության, այլ ընտրություններ ուղղությունների միջև, կկարողանա մեր պետությունը հաստատուն կանգնել սեփական ոտքերի վրա, թե կշարունակի թուլանալ ներքաղաքական բևեռացման ու մասնատվածության ծանր բեռի տակ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ի սկզբանե կոնսոլիդացիայի գաղափարախոսությամբ է ձևավովել։ Երբեք չենք մտածել ոչ մի կուսակցության դեմ, մտածել ենք Հայաստանի օգտին։ Մեր անունն արդեն իսկ ծրագիր է, հայտարարություն, խոստում, ոչ թե ուժեղ կուսակցություն, կոլացիա, այլ ուժեղ Հայաստան»,- ասաց նա։
«Մենք շնորհակալ ենք բոլոր արտախորհրդարանական ուժերին, ովքեր կիսում են այն համոզմունքը, որ հաղթելու են ոչ թե մրցակցությամբ, այլ միասնությամբ։ Հայաստանն ունի ուժ, ներուժ, արժանի մարդիկ, այն, ինչ մեզ անհրաժեշտ է, համախմբվածությունն է, կամքը, ճիշտ ուղղությունը։ Մենք այդ ճանապարհին ենք, այդ ճանապարհը կրկնակի ամուր կլինի, երբ անցնենք միասին»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ա.Միքայելյանը։