Որոշակի դժգոհություն ունեմ նաև այդ տարիների Արցախի ղեկավարությունից, Փաշինյանը թև առավ. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
22:03 28/03/2026
Հայաստան

Որոշակի դժգոհություն ունեմ նաև այդ տարիների Արցախի ղեկավարությունից, Փաշինյանը թև առավ. Ռոբերտ Քոչարյան

«Արցախի հարցը բանակցային գործընթացով հանգիստ կարելի էր բերել լավ ավարտի, ամեն ինչ դրան էր տանում, եթե չհայտնվեր մի մարդ, ով համարեց, որ ամեն ինչի մասնագետ է, կարող է զրոյական կետից սկսի, թուղթ ստորագրի, ինքը համարեց, որ Արցախի ժողովրդի ճակատագրի հարցը կարող է միայնակ լուծել»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նաև նշեց, որ որոշակի դժգոհություն ունի նաև այդ տարիների Արցախի ղեկավարությունից. «Համարում եմ՝ հենց այն ժամանակ իրենք պետք է շատ հստակ դիրքորոշում ունենային, այլ ոչ թե փորձեին այսպես, հանկարծ  հարաբերություններ չփչացնել։ Սա բերեց նրան, որ ուղղակի Փաշինյանը թև առավ ու մտածեց, թե Արցախի հետ ինչ ուզի, կարող է անել։ Սա պրոբլեմներից մեկն է, թեկուզ հիմա ընդունված չէ այդ մասին խոսել, երևի ժաման կը չէ դրա մասին խոսել »։ 

Ըստ Ռ.Քոչարյանի, եթե այս իշխանությունը մնա, արցախիցները պետք է մոռանան Արցախ վերադառնալու մասին։ 

«Պետք է ամեն ինչ արվի, որ ճանաչվի արցախցիների վերադարձի իրավունքը։ Դա իր հետևից բերելու է նաև գույքային իրավունքների հարց։ Պետք է խոսենք մշակութային ժառանգության մասին և հույս ունենաք, որ այդ քայլերից հետո որոշ հնարավորություններ կարող են բացվել։ Պրոբլեմը շատ լուրջ է, չեմ կարող երաշխավորված ասել՝ այո, կլուծենք, բայց չեմ տեսնում Հայաստանում որևէ մեկը կարող է այդ փոքր շանսի համար պայքարել ավելի ակտիվ կամ արդյունավետ, քան ես»,- ասաց Ռ. Քոչարյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որոշակի դժգոհություն ունեմ նաև այդ տարիների Արցախի ղեկավարությունից, Փաշինյանը թև առավ. Ռոբերտ Քոչարյան