Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նիկոլն ասում է Արցախը հանձնելուց հետո Հայաստանը դարձրել է ժողովրդինը։ Այդպես ասում է Նիկոլը։ Իսկ իրականում Նիկոլը չի դարձրել Հայաստանը ժողովրդինը։ Նա զրկել է ժողովրդին իր հայրենիքից»,- նշում է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Ըստ նրա, այն, ինչ այսօր կատարվում է, այլ բան է՝ իշխանության կենտրոնացում, պատասխանատվությունից խուսափում և պարտության քաղաքական արդարացում։
«Ավելին՝ նույն քաղաքականությունը տեղափոխվել է արդեն Հայաստանի վրա։
Զիջումներ, որոնք ներկայացվում են որպես «խաղաղություն», կարմիր գծերի լռելյայն հրաժարում, և մի օրակարգ, որը գնալով ավելի շատ համընկնում է ադրբեջանի պահանջների հետ։
Սա նիկոլների քաղաքական գիծն է։
Եվ այդ գծի շարունակությունը նշանակում է նոր զիջումներ, նոր կորուստներ և ավելի խոր ճգնաժամ պետականության համար։
Հայաստանը չի դարձել ժողովրդինը»,- գրել է Մ. Հակոբյանը։
Նիկոլի օրոք, նրա իսկ ձեռամբ ժողովուրդն է դուրս մղվել պետությունից։