Այս ամենը տեղի է ունենում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների, զրպարտության և շարունակական հարվածների տրամաբանության ներքո. Աբրահամյան
Քաղաքական
22:04 15/07/2026
ԼՂՀ

Այս ամենը տեղի է ունենում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների, զրպարտության և շարունակական հարվածների տրամաբանության ներքո. Աբրահամյան

«Բաքվի վերաքննիչ դատարանում ընթացող դատավարության ընթացքում գործով անցնող հայերը շարունակում են պնդել, որ իրենք հանցագործ չեն, և իրենց նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով:

Թեպետ ադրբեջանական կողմը գրեթե չի լուսաբանում մերոնց ելույթները, սակայն առկա աղքատիկ տեղեկատվությունն էլ բավարար է՝ արձանագրելու ինչպես թեմայի սնանկությունը, այնպես էլ Բաքվի բանտերում գտնվող հայերի կամային պայքարը:

Ու այս ամենը տեղի է ունենում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների, զրպարտության և շարունակական հարվածների տրամաբանության ներքո»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder