Դատարանը Վարդան Ղուկասյանի նկատմամբ հնարավոր բոլոր սահմանափակումները կիրառեց. փաստաբան
Իրավունք
16:54 17/07/2026
Հայաստան

Դատարանը Վարդան Ղուկասյանի նկատմամբ հնարավոր բոլոր սահմանափակումները կիրառեց. փաստաբան

«Դատարանը Վարդան Ղուկասյանի նկատմամբ հնարավոր բոլոր սահմանափակումները կիրառեց՝ տեսակցությունների,  հյուրեր ընդունելու, հրապարակային խոսքի, հեռախոսազրույցների արգելք»,- դատական նիստից հետո ասաց Գյումրու  քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը։

Ըստ նրա, այս դեպքում տնային կալանքի ու կալանքի տարբերությունը միայն պահման պայմաններն են՝ այն ժամանակ ՔԿՀ-ում, հիմա կլինի տանը՝ առավել սահմանափակումներով։

Ա. Հայրապետյանն ասաց, որ պաշտպանները թեև միջնորդել էին վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառումը, սակայն դատարանը գտավ, որ այս փուլում  տնային կալանք է բավարար։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փախանման միջոց կալանքը։ Նրա նկատմամբ կիրառվեց երեք ամսով տնային կալանք և 15 միլիոն դրամ գրավ։ Հանրային մեղադրողը միջնորդել էր ևս երեք ամսով երկարաձգել Ղուկասյանի խափանման միջոց կալանքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder