Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատարանը Վարդան Ղուկասյանի նկատմամբ հնարավոր բոլոր սահմանափակումները կիրառեց. փաստաբան
«Դատարանը Վարդան Ղուկասյանի նկատմամբ հնարավոր բոլոր սահմանափակումները կիրառեց՝ տեսակցությունների, հյուրեր ընդունելու, հրապարակային խոսքի, հեռախոսազրույցների արգելք»,- դատական նիստից հետո ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը։
Ըստ նրա, այս դեպքում տնային կալանքի ու կալանքի տարբերությունը միայն պահման պայմաններն են՝ այն ժամանակ ՔԿՀ-ում, հիմա կլինի տանը՝ առավել սահմանափակումներով։
Ա. Հայրապետյանն ասաց, որ պաշտպանները թեև միջնորդել էին վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառումը, սակայն դատարանը գտավ, որ այս փուլում տնային կալանք է բավարար։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փախանման միջոց կալանքը։ Նրա նկատմամբ կիրառվեց երեք ամսով տնային կալանք և 15 միլիոն դրամ գրավ։ Հանրային մեղադրողը միջնորդել էր ևս երեք ամսով երկարաձգել Ղուկասյանի խափանման միջոց կալանքը։