Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև պшտերшզմի ավարտը
Քաղաքական
15:19 18/07/2026
Տարածաշրջան

Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև պшտերшզմի ավարտը

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի, քանի դեռ շարունակվում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ռազմական հակամարտությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական աղբյուրը։

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Նորին Գերազանցությունը մոտ ապագայում հանրության առջև չի հայտնվի։ Կառավարությունը սպասում է իրավիճակի նորմալացմանը։ Այնուհետև նա հանրության առջև կհայտնվի։

Պատերազմի և անվտանգության նկատառումներից ելնելով՝ նա դուրս չի գալիս հասարակական վայրեր», - ասել է գործակալության աղբյուրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder