Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՈւՂԻՂ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը ԿԸՀ դիմաց
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում կշարունակի քննարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունը։
Երեկ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնեց, որ նիստը հասել էր այն փուլին, երբ ԿԸՀ-ն պետք է առանձին խորհրդակցությունների արդյունքում որոշում կայացներ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու կամ չտալու շուրջ։
«Միջնորդությունը փաստացի վերաբերում է մեր գործընկեր Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին։ Գործին կից երևի մեկ կամ մեկ ու կես հատոր ներկայացված նյութեր կային, որոնց մի մասը անընթեռնելի էին, մյուս մասը՝ իրականության հետ կապ չունեցող»,-ասել էր Վարդևանյանը։