Խոշոր հրդեհ Երևանի Նազարբեկյան թաղամասում
Հասարակություն
08:18 22/07/2026
Հայաստան

Խոշոր հրդեհ Երևանի Նազարբեկյան թաղամասում

Երեկ երեկոյան՝ ժամը 20։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։47-ին, մարվել՝ 22։30-ին։ Այրվել են խոտածածկույթ, թփուտներ և ծառի կոճղեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակելի և ոչ բնակելի տնակներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder