Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չգիտի, թե որտեղ է Իրանը շարունակում հրթիռներ արտադրել
ԱՄՆ-ն չգիտի, թե որտեղ է Իրանը շարունակում հրթիռներ արտադրել։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Իրանի բարձրաստիճան զինվորական պաշտոնյա Աբոլֆազլ Շեքարչին։
«Թշնամին չգիտի մեր հրթիռների արտադրության որոշ կենտրոնների գտնվելու վայրը, և չնայած իր ունեցած բոլոր հետախուզական համակարգերին և տեխնոլոգիաներին, այն դեռևս անտեղյակ է դրանցից», - Շեքարչիի խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։
Նա հավելել է, որ հրթիռների արտադրությունը երբեք չի դադարել՝ ո՛չ 40-օրյա պատերազմի ընթացքում, որը սկսվեց փետրվարի 28-ին և ավարտվեց ապրիլին հրադադարով, ո՛չ էլ հունիսի կեսերին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագրի ստորագրումից հետո։