Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արտառոց դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ 38-ամյա Զաքարի Պրաուտիին մեղադրանք է առաջադրվել հարսանիքից հետո իր ընկերուհուն բռնաբարելու մեջ։ Այս մասին հայտնում է abc27news-ը։
Հոկտեմբերի 17-ին մի կին դիմել է Գեթիսբուրգի հիվանդանոց՝ հայտնելով, որ ենթարկվել է բռնաբարության։ Բուժզննումից հետո նա ոստիկանությանը ցուցմունք է տվել միջադեպի վերաբերյալ։ Նա պատմել է, որ Գեթիսբուրգ էր մեկնել իր ընկերոջ՝ Պրաուտիի հարսանիքին մասնակցելու նպատակով։ Միջոցառման ընթացքում նա ալկոհոլ է օգտագործել, իսկ ավելի ուշ այլ հյուրերի հետ գնացել է հյուրատուն։
Երբ ներկաներից մի քանիսն արդեն քնել էին, կինն ու Պրաուտին մնացել էին մենակ։ Նրա խոսքով՝ նորապսակը սկսել է համբուրել իրեն՝ առանց իր համաձայնության։ Նա պնդում է, որ դրանից հետո կորցրել է գիտակցությունը։
Ոստիկանության տվյալներով՝ կինը պատմել է, որ արթնանալիս մերկ է եղել և գտնվել է ննջասենյակում, որտեղ քնելու մտադրություն չի ունեցել։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ Պրաուտիից ԴՆԹ-ի նմուշ է վերցվել (այտի ներքին մակերեսից քսուկի միջոցով) և ուղարկվել Փենսիլվանիա նահանգի ոստիկանություն փորձաքննության։ Փորձաքննության արդյունքները ստացվել են մարտին և համընկել կնոջ՝ հիվանդանոցային զննության ընթացքում վերցված ԴՆԹ-ի նմուշի հետ։