Փրկարարները Երևանի կենտրոնում գտած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Հասարակություն
15:59 22/07/2026
Հայաստան

Փրկարարները Երևանի կենտրոնում գտած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն երեկ երեկոյան ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցում նկատել են գետնին ընկած բազե։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բազեին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder