Վաղարշապատում աշխատանքային գործիքների գողին գտան
Իրավունք
17:00 22/07/2026
Հայաստան

Վաղարշապատում աշխատանքային գործիքների գողին գտան

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 20-ին էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերել, գողության կասկածանքով  ձերբակալել և բաժին են տեղափոխել Ծաղկունք գյուղի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի։ Պարզվել է, որ նա նույն օրը՝ ժամը 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում,  մուտքի դռան փականը կոտրելու եղանակով մտել է Արտիմետ գյուղի բնակչի՝ Էջմիածին-Երևան ճանապարհին գտնվող բնակարան և գողացել զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ և աշխատանքային այլ գործիքներ։ 

Տուժողից ընդունվել է հաղորդում։ 29-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաղարշապատում աշխատանքային գործիքների գողին գտան