ԿԸՀ–ն վերադարձրեց դատախազության միջնորդությունը. Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Քաղաքական
16:38 22/07/2026
Հայաստան

ԿԸՀ–ն վերադարձրեց դատախազության միջնորդությունը. Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

ԿԸՀ-ն արտահերթ նիստում որոշեց վերադարձնել դատախազության միջնորդությունը։  «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը մանրամասնեց, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում իրենք վկայակոչել են ՍԴ-ի՝ 2021 թվականին կայացրած 1619 որոշումը, դատախազության կողմից բովանդակային հակափաստարկում չի ներկայացվել դրան։

«ԿԸՀ-ն միաձայն որոշում է կայացրել ու վերադարձրել նշված միջնորդությունը, ինչը համարժեք է մերժմանը։ Նարեկ Կարապետյանն ունի պատգամավորի կարգավիճակ։ Այսինքն, խափանման միջոցի հարց կալանքի կամ տնային կալանքի Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու»,-ասաց նա։

Արամ Վարդևանյանի գնահատմամբ, հանձնաժողովի նախորդող որոշումը, որը վերաբերում է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելուն, ևս պետք է վերադարձվեր։ Նրա կանխատեսմամբ, առաջիկայում Նարեկ Կարապետյանին կլինի «մի խայտառակ, ապօրինի, աբսուրդային մեղադրանքի առաջադրման գործընթաց և ավելի նվազ խափանման միջոցի ընտրության գործընթաց»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder