ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանում գործողությունը դադարեցնելու վերաբերյալ
Քաղաքական
22:45 23/07/2026
Տարածաշրջան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանում գործողությունը դադարեցնելու վերաբերյալ

Հինգշաբթի օրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների աննշան մեծամասնությամբ ընդունեց Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու նոր բանաձև։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն;

Այս բանաձևին աջակցել է 214 օրենսդիր, դեմ՝ 208։

Ակնկալվում է, որ ԱՄՆ Սենատը շուտով կքննարկի նմանատիպ բանաձև։

Բանաձևը պահանջում է, որ վարչակազմը ստանա Կոնգրեսի հաստատումը՝ գործողությունն իրականացնելու համար։ Սակայն բանաձևը օրենքի ուժ չունի, ուստի Սպիտակ տունը պարտավոր չէ իրականացնել դրա դրույթները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում անտեսել էր Կոնգրեսի նմանատիպ գործողությունները։ Մասնավորապես, նա հունիսին Սենատի կողմից ընդունված բանաձևը անվանել էր «անիմաստ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder