Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետք է Ձեր դեմ հաղորդում ներկայացվի. Արամ Վարդևանյանը՝ դատավոր Ֆարխոյանին
9-րդ գումարման ԱԺ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած Արթուր Սարգսյանի նկատմամբ տնային կալանքը խափանման միջոցը չվերացնելու վերաբերյալ դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշումը բարկացրեց պաշտպան Արամ Վարդևանյանին։
«Ես ցավով եմ ասում, այս Ձեր որոշումն ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևի։ Սրանում համոզված եղեք, անկեղծ եմ ասում, ցավով եմ ասում։ Ես չէի ուզենա այդ որոշում կայացնողը Դուք լինեիք, որի պատճառահետևանքային կապը լիազորությունների դադարեցումն է»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Նա մանրամասնեց, դատավորը պետք է հաշվի առնի, որ 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին վերջնահաշվարկ են տալու, ԱԺ պատգամավորի դեպքում չի կարող անընդհատություն լինել։
«Չի կարող բնության մեջ դա լինել, ի ծնե, ի բնե, չի կարող»,-ասաց Վարդևանյանը՝ նշելով, որ իր՝ որպես փաստաբանի գործունեությունն էլ է մոտենում ավարտին, խնդրեց անհապաղ տրամադրել որոշումը, որպեսզի վերաքննիչ բողոք ներկայացվի, ասաց՝ անկախ այդ ամենից դատավորի դեմ հաղորդում պետք է ներկայացվի։
«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ԱԺ պատգամավորը պրոբացիայի ծառայության աշխատակիցների, ոստիկանների ուղեկցությամբ գնա ԱԺ՝ նիստին մասնակցելու։ Դուք կարող էիք ասել, որ տնային կալանքը կվերացվի օգոստոսի 2-ին, բայց դուք դրեցիք իրավական շրջանառության մեջ պատգամավորի կարգավիճակի անընդհատությունը։ Նման բան գոյություն չունի, քավ լիցի»,-ասաց Վարդևանյանը։
Դատավոր Ֆարխոյանն արձագանքեց՝ դա պաշտպանի սուբյեկտիվ կարծիքն է։
Մանրամասները՝ տեսանյութում։