Թրամփը հայտարարել է, որ մոտ է Իրանի վրա լայնածավալ հարված հասցնելուն
Քաղաքական
20:45 23/07/2026
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ մոտ է Իրանի վրա լայնածավալ հարված հասցնելուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մոտ է Իրանի դեմ զանգվածային հարված հասցնելու որոշմանը։

«Ես դիտարկում եմ զանգվածային հարված, ավելի հզոր, քան երբևէ։ Մենք ամեն ինչ պատրաստ ունենք դրա համար», -ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝  ասել է նա։

Նրա խոսքով՝ Իսրայելը նույնպես կարող է միանալ նոր գործողությանը Միացյալ Նահանգների խնդրանքով, սակայն Միացյալ Նահանգները, այսպես ասած, ոչ մեկի կարիքը չունի դրա համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder