Կառավարությունը Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին տարածք տրամադրեց
Քաղաքական
17:40 23/07/2026
Հայաստան

Կառավարությունը Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին տարածք տրամադրեց

Կառավարությունն այսօր որեշել է անհատույց օգտագործման իրավունքով պետական գույք հատկացնել «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի լրատվական կայքին։ 

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փակուղի 8 հասցեում գտնվող 2125,7 քառ․ մետր մակերեսով տարածքի 8-րդ հարկից 250,0 քառ․ մետր մակերեսով տարածքը 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Սկիզբ մեդիա կենտրոն»-ին։

Ընկերությունը միաժամանակ ներկայացրել է գործարար ներդրումային ծրագիր՝ համաձայն որի լրատվական միջոցի կողմից քննարկվող տարածքում 2 տարվա համար իրականացվող ծրագրի ֆինանսավորման ընդհանուր մեծությանը կազմում է 10 մլն ՀՀ դրամ։

Լրատվամիջոցը 3 տարվա ընթցքում կապահովի առնվազն 14 հազար տեսանյութի, ռեպորտաժի, հարցազրույցի կամ հաղորդման պատրաստում և տարածում, լրատվական բովանդակության հասանելիություն առնվազն 54 միլիոն դիտման կամ ընթերցման ծավալով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder