Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են
Տարիներ շարունակ բռնության բազմաթիվ դեպքեր մնում էին ընտանիքի ներսում։ Այսօր բռնության ենթարկված անձանցից շատերը չեն լռում, դիմում են Ոստիկանություն՝ վստահ, որ իրենց ձայնը լսելի է, անվտանգությունն ու իրավունքներն առավել քան պաշտպանված են։
«Ընտանեկան բռնության վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում կամ ահազանգ արժանանում է Ոստիկանության օպերատիվ արձագանքին․ համայնքային ոստիկանի առաջնահերթությունը բռնության ենթարկված անձի պաշտպանությունն է»,- նշել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։
«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ Կոտայքի մարզի աջակցման կենտրոնի նախագահ Նարե Հայրապետյանի խոսքով՝ «Հիմա նույնիսկ այն մարդիկ, որոնք հակված չէին դիմելու, փորձում են դիմել, ինչը մեզ համար փոքրիկ հաղթանակ է։ Հանրության լայն շերտերի մոտ վարքագծի մեծ փոփոխություն եմ նկատում․ վստահությունը թե՛ պետական, թե՛ ծառայություն մատուցող տարբեր մարմինների նկատմամբ աճել է»։
«Եթե նախկինում շահառուին հորդորում էինք, որ ավելի ճիշտ է Ոստիկանություն դիմել, որովհետև մենք ձեր անվտանգությունը չենք կարող այնպես կազմակերպել, ինչպես դա կանի Ոստիկանությունը, հրաժարվում էին։ Հիմա շատ հանգիստ դիմում են Ոստիկանություն, արդեն համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացել է»,- մանրամասնել է «Թալին-հույս» սոցիալական ՀԿ նախագահ Անահիտ Աբգարյանը։
2026 թվականի 6 ամիսների ընթացքում Ոստիկանություն ստացվել է ընտանեկան և կենցաղային բռնության մասին 1375 հաղորդում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 1297-ի համեմատ՝ հաղորդումներ թիվը 78-ով ավելացել է։