Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չեխիայում վթարի է ենթարկվել UH-1Y Venom ռազմական ուղղաթիռ, որը տեղափոխում էր հինգ զինծառայողի։ Դեպքի մասին հաղորդում է iDNES պորտալը՝ հղում անելով երկրի զինվորականներին։
Հրապարակման համաձայն, վթարը տեղի է ունեցել Նամեշտ նադ Օսլավոու քաղաքի մոտակայքում։ Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Զոհերի ճշգրիտ թիվը ներկայումս պարզվում է։
Միասնական փրկարարական համակարգի ստորաբաժանումները աշխատում են դեպքի վայրում։ Բանակը հայտարարել է, որ հենց իրավիճակը թույլ տա, լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ։
Փրկարարական ծառայության խոսնակ Պետր Յանաչեկը պորտալին հայտնել է, որ վթարի վայր են ուղարկվել չորս ցամաքային անձնակազմ և Յիհլավայից օդային շտապօգնության ուղղաթիռ։ Օլոմոուցի մարզից ուղղաթիռ է ուղարկվել նաև օգնություն ցուցաբերելու համար։
Թերթը նշել է, որ ամերիկյան Bell ընկերության UH-1Y Venom և AH-1Z Viper ուղղաթիռները Չեխիայի Նամեշտ նադ Օսլավոու ավիաբազայում Չեխիայի ուղղաթիռային ավիացիայի կարևոր մասն են կազմում, որտեղ դրանք աստիճանաբար փոխարինում են խորհրդային դարաշրջանի Mi-սերիայի ինքնաթիռներին։