Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կառավարությունը 0.37 հա տարածք նիվիրաբերեց «Էմ Էլ Մայնինգ» ընկերությանը
«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ս․Շահումյան փողոց 20 և 37/1 հասցեներում համայնքային սեփականության երկու գույք տրամադրելու մասին է»,-Կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով։
Նշելով, որ գույքերը երկուսն են՝ 0,26 հա մակերեսով, 4.8 մլն դրամ կադաստրային արժեքով և 0.11 հա 2 մլն դրամ կադաստրային արժեքով՝ նախարարն ասաց, որ առաջարկվում է դրանք նվիրաբերել «Էմ Էլ Մայնինգ» ընկերությանը , իսկ ընկերությունը պարտավորվում է այնտեղ բնակարաններ կառուցել և երկու բացմաբնակարան շենքերից 48 բնակարան տրամադրել համայնքին, որպեսզի համայնքը այն տրամադրի այն բնակիչներին որոնք օրդեր են ունեցել ժամանակին այդ կիսակառույց շենքերում։
Տիգրան խաչատրյանը նշեց, որ առաջիկայում ավելի շատ շինարարական ակտիվություն կստանան մարզկենտորններում, քանի որ եկամտային հարկի արտոնությունը գործում է մարզերում։
«Այս համագործակցությունը երևի լավ օրինակ է քաղաքաշինության կոմիտեի համար»,- ասաց նիստը վարող փոխվարչապետ Տիգրան խաչատրյանը։
Դավիթ խուդաթյանը նշեց, որ ընկերությունը պարտավորվում է 5 տրավա համար 3 մլրդ դրամի ներդրումային ծավալ ապահովել, խորհրդային տարիներից կիսատ մնացած շենքերը հասցնի ավարտին և կառուցի նաև գրադարան և մանկապարտեզ։