Առեղծվածային ու ողբերգական դեպք. վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Հասարակություն
13:29 24/07/2026
Հայաստան

Առեղծվածային ու ողբերգական դեպք. վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին

Այսօր՝ հուլիսի 24-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևանա լճի «Կոկոբելո» հանգստյան գոտու տարածքում դի կա։

«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը։

Տեղում պարզվել է, որ ոստիկանության Սևանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր։ Նշված հանգստյան գոտու բացօթյա տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Ռազմիկ Գ.-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder