Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրի միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա նոյեմբերին
Քաղաքական
22:19 24/07/2026
Տարածաշրջան

Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրի միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա նոյեմբերին

Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա նոյեմբերին Թուրքիայում, որտեղ մի շարք կարևոր որոշումներ կընդունվեն; Այդ մասին, Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի հայտարարել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Վերշինինը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նպատակ են դրել առևտրի ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի։ Մենք հասնում ենք այս նպատակին։ Այս համատեքստում մեծ նշանակություն կունենա Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովի նիստը, որը կկայանա նոյեմբերին Թուրքիայում», - ասել է դեսպանը թուրքական Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հիշեցրեց, որ հանձնաժողովի համանախագահներն են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։

«Իմ կարծիքով, կկայացվեն մի շարք կարևոր որոշումներ, որոնք կխթանեն մեր բազմակողմ առևտրատնտեսական հարաբերություններին։ Սա վերաբերում է ոչ միայն ապրանքների և ծառայությունների առևտրին, այլև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։ Տարեկան յոթ միլիոն ռուս զբոսաշրջիկ է այցելում Թուրքիա», -նշել է Վերշինինը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder