Հարավային Կորեայում կինը արդարացվել է նորածնին uպшնելու մեջ մեղադրվելուց հետո
Իրավունք
09:00 24/07/2026
Աշխարհ

Հարավային Կորեայում կինը արդարացվել է նորածնին uպшնելու մեջ մեղադրվելուց հետո

Հարավային Կորեայի վերաքննիչ դատարանը արդարացրել է Կվոն ազգանունով կնոջը, որը նախկինում դատապարտվել էր հիվանդանոցում ծնված երեխայի սպանության համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Գործը մեծ հանրային արձագանք էր ստացել և նորից ուշադրության կենտրոնում հայտնվել երկրում աբորտների վերաբերյալ հստակ օրենսդրության բացակայության պատճառով։

Ըստ գործի նյութերի՝ կինը ցանկացել էր ընդհատել 36 շաբաթական հղիությունը։ Մեղադրող կողմը պնդում էր, որ երեխան կեսարյան հատմամբ ծնվել է ողջ, այնուհետև սպանվել, իսկ հիվանդանոցի անձնակազմը կեղծել է բժշկական փաստաթղթերը՝ ներկայացնելով դեպքը որպես հղիության արհեստական ընդհատում։ Մարտին Կվոնը դատապարտվել էր երեք տարվա պայմանական ազատազրկման, իսկ վիրահատությունն իրականացրած բժիշկներն ազատազրկման էին ենթարկվել։ Վերաքննիչ դատարանը, սակայն, արդարացրել է Կվոնին՝ եզրակացնելով, որ բավարար ապացույցներ չկան հաստատելու, թե նա գիտեր, որ երեխան կենդանի է ծնվելու։ Միաժամանակ բժիշկների նկատմամբ սպանության մեղադրանքները մնացել են ուժի մեջ, թեև նրանց պատժաչափերը կրճատվել են։

Դատավարության ընթացքում բժիշկները խոստովանել էին երեխայի սպանությունը։ Կվոնի պաշտպանները պնդել էին, որ նա տեղյակ չի եղել երեխայի հետագա սպանության մասին և վստահել է միջնորդի հավաստիացումներին, թե երեխան մահացած է ծնվելու։

Գործը լայնորեն հայտնի դարձավ 2024 թվականին, երբ կինը  YouTube-ում հրապարակեց տեսանյութ՝ պատմելով հղիության 36-րդ շաբաթում աբորտ կատարելու մասին։ Դրանից հետո Հարավային Կորեայի առողջապահության նախարարությունը դիմեց իրավապահներին, և սկսվեց քրեական հետաքննություն։

Այս դատավարությունը դարձավ առաջինը երկրում, երբ սպանության մեղադրանք առաջադրվեց ինչպես ուշ ժամկետում աբորտ պահանջած կնոջ, այնպես էլ ընթացակարգին մասնակցած բժիշկների նկատմամբ։ Սակայն այս դեպքից հետո էլ Հարավային Կորեայում չկա հստակ օրենք հղիության ժամկետների և աբորտների վերաբերյալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder