Հանցավոր սխեմա. Ինդոնեզիայից նորածիններին անօրինական ճանապարհով տեղափոխել են Սինգապուր
Իրավունք
16:08 24/07/2026
Աշխարհ

Հանցավոր սխեմա. Ինդոնեզիայից նորածիններին անօրինական ճանապարհով տեղափոխել են Սինգապուր

Ինդոնեզիայի դատարանը 19 մարդու դատապարտել է երեխաների թրաֆիքինգի համար՝ ավարտելով մեծ արձագանք ստացած գործը։ Սակայն դատավճիռը բաց թողեց գլխավոր հարցը՝ ի՞նչ ճակատագիր կունենան Սինգապուրում գտնվող նորածինները։

BBC-ի փոխանցմամբ՝ դատարանը հաստատել է, որ մարդկանց թրաֆիքինգի խմբի անդամները առնվազն 34 նորածնի ձեռք են բերել և վաճառել որդեգրման նպատակով։ Նրանցից առնվազն 12-ը տեղափոխվել էին Սինգապուր։

Այժմ քննարկվում է՝ երեխաները պետք է վերադառնա/ն Ինդոնեզիա, թե/ մնան Սինգապուրում իրենց որդեգրող ընտանիքների հետ։ Հարցը հատկապես անհանգստացնում է սինգապուրցի ծնողներին, որոնք ամիսներ շարունակ սպասել են որոշման։

Որդեգրող ծնողները  ցանկանում են, որպեսզի Ինդոնեզիայի և Սինգապուրի իշխանությունները արագ որոշում կայացնեն՝ հաշվի առնելով երեխաների լավագույն շահերը։

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են, որ դեռ պետք է ուսումնասիրվեն երեխաների իրավական կարգավիճակը, կենսաբանական ծնողների ինքնությունը և այլ հանգամանքներ։ Սինգապուրի իշխանությունները դեռևս վերջնական պատասխան չեն տվել։

Մասնագետները նշում են, որ նման դեպքերում հիմնական խնդիրներից մեկը երեխաների հոգեբանական անվտանգությունն է։ Իրավաբանների խոսքով՝ որդեգրումների չեղարկումը Սինգապուրում կարող է բարդ լինել, քանի որ նման որոշումները սովորաբար համարվում են վերջնական։

Միևնույն ժամանակ, Ինդոնեզիայի երեխաների պաշտպանության խմբերը պնդում են, որ թրաֆիքինգի զոհ դարձած երեխաները պետք է վերադարձվեն իրենց կենսաբանական ծնողներին, եթե նրանք հայտնաբերվեն։

Փորձագետները նշում են, որ եթե երեխաները երկար ժամանակ ապրել են Սինգապուրում և կապ են ձևավորել որդեգրող ընտանիքների հետ, նրանց տեղափոխումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նրանց հոգեբանական վիճակի վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder