Քաղաքապետարանի դեմքը. Ի՞նչ տեսք ունի Պաշտպանության Նախարարություն տանող հիմնական ճանապարհը
Հասարակություն
11:24 24/07/2026
Հայաստան

Քաղաքապետարանի դեմքը. Ի՞նչ տեսք ունի Պաշտպանության Նախարարություն տանող հիմնական ճանապարհը

Մայրաքաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում, որն ընդգրկված է նաև դեպի Պաշտպանության նախարարություն տանող հիմնական ճանապարհի երթուղում, արդեն օրեր շարունակ այս պատկերն է։

Ճանապարհի երթևեկելի հատվածում բացված փոսը շարունակում է մնալ, իսկ վարորդներին վտանգի մասին զգուշացնում են միայն տեղադրված  արկղերը։

Տեղանքը պատշաճ կերպով չի ցանկապատվել, ինչի հետևանքով հատկապես երեկոյան ժամերին այն լուրջ վտանգ է ներկայացնում երթևեկության համար։

Այս ճանապարհով ամեն օր անցնում են հարյուրավոր ավտոմեքենաներ, այդ թվում՝ դեպի Պաշտպանության նախարարություն շարժվող տրանսպորտային միջոցներ։ Սակայն խնդիրը միայն երթեկությունը չէ՝ ամեն  անցնող ավտոմեքենայի հետ օդ է բարձրանում փոշու հսկա, ինչի հետևանքով դժվարանում է ինչպես վարորդների տեսանելիությունը, այնպես էլ հետիոտների տեղաշարժը։

Երևանում ձեռքի տակ ընկած փայտով, կտորով, առոթով ու այլ իրերով փոսերի մասին զգուշացումն առաջին դեպքը չէ, վերջերս այդ պատկերն էր  նաև Աբովյան փողոցում, երբ որպես զգուշացման նշան տեղադրել էին ծառի ճյուղեր, համազգեստ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքապետարանի դեմքը. Ի՞նչ տեսք ունի Պաշտպանության Նախարարություն տանող հիմնական ճանապարհը