Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն հաջորդ շաբաթ կայցելի ԱՄՆ
Քաղաքական
13:00 25/07/2026
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն հաջորդ շաբաթ կայցելի ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ կայցելի Միացյալ Նահանգներ։ Reuters-ի  փոխանցմամբ՝ Թրամփի հայտարարությունը հնչել է Սպիտակ տան լրագրողների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում։

Ելույթի ժամանակ Թրամփը  ծաղրական տոնով ներկայացրել է ԱՄՆ սենատոր Չակ Շումերին որպես պաղեստինցի։ «Ես պատրաստվում եմ նրան (Շումերին) վաղը ուղարկել պաղեստինյան գեղեցիկ հագուստ, որպեսզի նա կարողանա ողջունել Նեթանյահուին, երբ նա գա ԱՄՆ հաջորդ շաբաթ»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ նա դարձել է պաղեստինցի։

 Խոսելով Շումերի մասին, ով հրեա է,  միաժամանակ կատակել է, որ շարիաթի օրենքը Շումերի նոր հիմնադրումն է։

ԱՄՆ-ի մահմեդական և հրեական պաշտպանական խմբերը նախկինում քննադատել են Թրամփին այն բանի համար, որ նա Շումերին՝ Սենատի առաջին դեմոկրատին, անվանել է պաղեստինցի։ Իրավապաշտպան խմբերը հայտարարել են, որ Թրամփը այդ տերմինն օգտագործում է որպես հայհոյանք և վիրավորանք։

Նեթանյահուի գրասենյակը ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի վարչապետը երկուշաբթի օրը կմեկնի Վաշինգտոն և երեքշաբթի կհանդիպի Թրամփի հետ։ Նեթանյահուն նաև կմասնակցի ԱՄՆ հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը։ Թրամփ-Նեթանյահու հանդիպումը տեղի կունենա այն ժամանակ, երբ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հինգերերորդ ամիսը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder