Թրամփը հայտարարել է, որ զրահաբաճկոն չի կրում, քանի որ ավելի գեր է երևում
Քաղաքական
19:45 25/07/2026
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ զրահաբաճկոն չի կրում, քանի որ ավելի գեր է երևում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում կրել  զրահաբաճկոն՝ չնայած վերջին տարիներին իր դեմ իրականացված մի քանի ենթադրյալ սպանության փորձերին։ Այս մասին  հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ նման պաշտպանիչ միջոցի կիրառման հարցը քննարկվել է, սակայն ինքը երկմտում է՝ նաև արտաքին տեսքի հետ կապված մտահոգությունների պատճառով։

«Ես չգիտեմ, թե արդյոք կարող եմ դիմանալ 20 կիլոգրամ ավելի ծանր տեսք ունենալուն», — ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվել է պաշտպանական բաճկոն կրելու տարբերակը։

Թրամփ դեմ իրականացվել է  երեք մահափորձ։ Ամենածանր դեպքը տեղի էր ունեցել 2024 թվականին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ, երբ նա վիրավորվել էր ականջի հատվածում, իսկ ներկաներից մեկը զոհվել էր։

Թրամփը վաղուց հայտնի է իր արտաքին տեսքի նկատմամբ ուշադրությամբ։ Նրա քաշը ևս հաճախ դարձել է հանրային քննարկման թեմա։ 2025 թվականի ապրիլին անցկացված վերջին տարեկան բժշկական զննության տվյալներով՝ նա կշռել է 101,6 կիլոգրամ, ինչը զգալիորեն պակաս է 2019 թվականին գրանցված ցուցանիշից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder