Օլիմպոս լեռը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու շեմին
Մշակույթ
17:45 25/07/2026
Աշխարհ

Օլիմպոս լեռը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու շեմին

«Ես երբեք չեմ մոռացել այդ պահը, այդ զգացումը Զևսի գահի վրա »,– հիշում է Գերոլիոլիոսը, ով այժմ Դիոն-Օլիմպոսի քաղաքապետն է և զբաղվում է տարածքի կառավարմամբ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Հոմերոսի ստեղծագործություններում որպես անմահների նստավայր ներկայացվող Օլիմպոսը, ըստ առասպելների, Զևսի՝ աստվածների հոր, արքունիքն էր։ Հունաստանի պաշտոնյաները երկար տարիներ պայքարել են, որպեսզի լեռը ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Հունաստանը 2014 թվականին առաջին անգամ առաջարկեց Օլիմպոսը ընդգրկել այն վայրերի շարքում, որոնք համարվում են մարդկության համար բացառիկ արժեք։ Տարածքը հայտնի է ոչ միայն իր մշակութային նշանակությամբ, այլև հարուստ բնությամբ։ 1938 թվականին այն հռչակվել է երկրի առաջին ազգային անտառը, իսկ 1981 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ճանաչել է  արգելոց։

Օլիմպոսի նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին աճել է։ Անցած տարի լեռ այցելել է մոտ 500 հազար մարդ, և զբոսաշրջության աճը մտահոգում է բնապահպաններին։ Օլիմպոսի ազգային պարկի կառավարման գործակալության ներկայացուցիչ Դիմիտրիս Պապասը նշել է, որ հիմնական սպառնալիքներից մեկը անտառային հրդեհներն են, որոնք սրվում են կլիմայական փոփոխությունների պատճառով։

«Եթե տարածքը հռչակվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ, դա կնպաստի լեռան պաշտպանությանը։ Եթե մենք կորցնենք այն, ինչ ունենք, դա աղետ կլինի»,– ասել է Պապասը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարգավիճակը կարող է ապահովել տեխնիկական և ֆինանսական աջակցություն, ինչպես նաև նպաստել պահպանության ծրագրերի իրականացմանը։ Սակայն թեկնածության հաստատումը դեռևս երաշխավորված չէ․ միջազգային խորհրդատվական մարմինները լրացուցիչ մանրամասներ են պահանջել, ինչը կարող է երկարաձգել գործընթացը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder