Օրական 5-7 ժամ կարճ տեսանյութեր դիտող մարդիկ ավելի հակված են դեպրեսիայի
Առողջություն
20:45 25/07/2026
Աշխարհ

Օրական 5-7 ժամ կարճ տեսանյութեր դիտող մարդիկ ավելի հակված են դեպրեսիայի

Հետազոտության համաձայն՝ օրական 5-7 ժամ կարճ տեսանյութեր դիտող մարդիկ ավելի հակված են անհանգստության և հուզական գերհոգնածության։ Գիտնականները պարզել են, որ կարճ տեսանյութերի անվերջ դիտումն ուղղակիորեն չի առաջացնում դեպրեսիա։

Հետազոտությանը մասնակցել է 439 երիտասարդ։ Նրանց կեսից ավելին օրական առնվազն հինգ ժամ է անցկացրել սոցիալական ցանցերում, իսկ մոտ մեկ քառորդը՝ յոթ կամ ավելի ժամ։ Հեղինակները նշում են, որ ուղեղը անընդհատ անցնում է տարբեր տեսանյութերի միջև՝ չկարողանալով մշակել տեղեկատվությունը և համալրել ռեսուրսները։ Այս ազդեցությունը հատկապես արտահայտված է երիտասարդների շրջանում, և իրավիճակն առավել սրվում է բացասական բովանդակությամբ լի լրահոսերի պատճառով։Թվային տեխնոլոգիաների լայն տարածման պայմաններում գիտնականների ուշադրության կենտրոնում է հայտնվել  brain rot  հասկացությունը, որը բնութագրվում է ճանաչողական և մտավոր հոգնածությամբ։ Վերջին ուսումնասիրությունը բպարզել է, թե ինչպես է այս երևույթը կապված դեպրեսիայի զարգացման հետ։

Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ էմոցիոնալ դիսկարգավորումը զգալիորեն ուժեղացնում է բոլոր բացասական հոգեբանական հետևանքները՝ ընդգծելով հույզերի կառավարման կարևորությունը։ Հեղինակների գնահատմամբ՝ ճանաչողական հոգնածության կանխարգելումը, ինչպես նաև ուժասպառության և հուզական կարգավորման վրա ուղղված կլինիկական միջամտությունները կարող են կարևոր դեր ունենալ դեպրեսիայի զարգացման ռիսկի նվազեցման գործում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder