Ի՞նչ պետք է անի տղամարդը հղիության պլանավորումից առաջ
Առողջություն
20:30 25/07/2026
Հայաստան

Ի՞նչ պետք է անի տղամարդը հղիության պլանավորումից առաջ

Ընդունված է կարծել, որ հղիությանը պատրաստվում է միայն կինը, իսկ տղամարդը «ինքնին պատրաստ է»։ Սակայն իրականում ամեն ինչ այլ է։ Վերարտադրողական առողջության կլինիկայի ղեկավար, Բգդ, ԵՊԲՀ մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի պրոֆեսոր Կարինա Կիրակոսյանը նշում է՝ հղիության պլանավորումից երեք ամիս առաջ տղամարդը կարող է իրական ազդեցություն ունենալ արդյունքի վրա։ Նա պետք է

կարգավորի քունը և նվազեցնի սթրեսի մակարդակը,

 խուսափիգերտաքացումից՝ բաղնիքից, տաք լոգանքներից և նոթբուքը ծնկներին դնելուց,

նվազեցնի ալկոհոլի օգտագործումը և հրաժարվի ծխելուց,

լրացնի միկրոտարրերի պակասը, եթե այն առկա է․ դա ցույց կտան հետազոտությունները,

և, ինչը շատ կարևոր է, առնվազն մեկ անգամ հանձնի սպերմոգրամա, քանի որ արական գործոնը հազվադեպ երևույթ չէ։

«Իմ խորհրդատվության ընթացքում ես անպայման ուշադրություն եմ դարձնում նաև այս հարցերին և բացատրում եմ՝ ինչ հետազոտություններ է իսկապես կարևոր անցնել հղիությանը նախապատրաստվելիս, ննդային որ փոփոխություններն ու վիտամիններն ունեն հիմնավորված նշանակություն, ինչ սխալներ են առավել հաճախ թույլ տալիս նախապատրաստման ընթացքում»,-նշում է պրոֆեսորը։

Նա ներկայացրել է նաև տղամարդկանց վերարտադրողական առողջությանը նպաստող մթերքների ընդհանուր ցանկը. հավի ձուն հարուստ է սպիտակուցով, D և B12 վիտամիններով, սելենով ու ցինկով։ Ընկույզը, դդմի սերմերը և նուշը պարունակում են ցինկ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder