Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
1987 թվականից ի վեր համաշխարհային եկամտային դասակարգման կառուցվածքը զգալիորեն փոխվել է․ ցածր եկամուտ ունեցող երկրների մասնաբաժինը նվազել է 30%-ից մինչև 11%։ Սակայն այս փոփոխությունները բոլոր երկրներում հավասար չեն եղել, և որոշ տնտեսություններ շատ ավելի արագ են անցել ավելի բարձր եկամտային խմբերի։ Այս մասին գրում է տնտեսգաետ Սուրեն Պարսյանը։
Նա նշում է, որ Համաշխարհային բանկը յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ին թարմացնում է երկրների եկամտային դասակարգումը՝ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ազգային եկամտի (ՀԱԵ, GNI) հիման վրա՝ առանձնացնելով չորս խումբ՝ ցածր, ստորին միջին, վերին միջին և բարձր եկամուտ ունեցող երկրներ։
«Այս տարվա թարմացմամբ վեց երկիր բարձրացել է ավելի բարձր եկամտային խումբ՝ տնտեսական վերականգնման, արտահանման աճի կամ վիճակագրական տվյալների վերանայման արդյունքում։
Այս դասակարգումը կարևոր նշանակություն ունի, քանի որ այն ազդում է երկրների՝ արտոնյալ վարկերից և զարգացման աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունների վրա, ինչպես նաև ծառայում է որպես համաշխարհային տնտեսական առաջընթացի գնահատման հիմնական չափանիշներից մեկը»,-մանրամասնում է տնտեսագետը։