Ողբերգական վթար Թալին-Քարակերտ ավտոճանապարհին. Վարորդը տեղում մшhшցել է
Իրավունք
15:23 25/07/2026
Հայաստան

Ողբերգական վթար Թալին-Քարակերտ ավտոճանապարհին. Վարորդը տեղում մшhшցել է

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում 51-ամյա Էդիկ Հ․-ն իր վարած՝ քարով բարձված «ԿամԱԶ» մակնիշի բառնատարով կողաշրջվել է։

Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder