Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Միկրոավտոբուսը Բեռլինում մխրճվել է ԼԳՊՏ շքերթի մեջ, կա զոհ և վիրավորներ
Բեռլինի ԼԳԲՏ հպարտության շքերթը (CSD) վաղաժամկետ է ավարտվել։ Պատճառը մեքենայի մարդկանց վրաերթի ենթարկելն է, կան վիրավորներ։ Բեռլինի ոստիկանության տվյալներով՝ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Տիրգարտեն այգու տարածքում, որտեղ ավարտվում էր ամենամյա ԼԳԲՏ հպարտության շքերթը, ընթանում է լայնածավալ ոստիկանական գործողություն։ «Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ մեքենա է մխրճվել ամբոխի մեջ», - Der Spiegel ամսագիրը մեջբերում է իրավապահ մարմինների աշխատակիցներին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ կան «մի քանի վիրավորներ»։ Հայտնում է «Դոյչե վելեն»;
Bild թերթը հաղորդում է, որ սպիտակ միկրոավտոբուս մեծ արագությամբ վրաերթի է ենթարկել ամբոխին։
Միկրոավտոբուսի հարվածից մեկ մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել, հայտնում են մայրաքաղաքի ոստիկանությունից, լրատվական գործակալությունները։ Տուժածներից մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել։
Bild թերթը հրապարակել է Տիրգարտեն այգում մարդկանց վրաերթի ենթարկված սպիտակ միկրոավտոբուսի առաջին լուսանկարները։ Թերթի տվյալներով՝ այն միտումնավոր վրաերթի է ենթարկել մարդկանց, նախքան ծառին բախվելը։ Tagesspiegel թերթի տվյալներով՝ Բունդեսթագի շենքի առջև ստեղծվել է փրկարարական ուղղաթիռների վայրէջքի հրապարակ։
Ոստիկանությունը պարզել է Բեռլինում ԼԳԲՏ հպարտության շքերթի ժամանակ հարձակման մեջ կասկածվողի ինքնությունը. նա կապեր ունի իսլամիստների հետ: «Այս մարդը ոստիկանության գրանցամատյանում է և համարվում է Բեռլինի իսլամիստական միջավայրի մաս», - ասել է իրավապահ մարմինների խոսնակը: Նա հավելել է, որ կասկածյալի որոնումները շարունակվում են:
Մի քանի ականատեսների խոսքով՝ ամբոխի մեջ մխրճված միկրոավտոբուսը վարող տղամարդը զինված է եղել սառը զենքով: Ոստիկանության խոսնակը նշել է, որ այս հաղորդագրությունները ստուգվում են: Քննիչները նաև պարզում են, թե արդյոք հարձակվողը մենակ է եղել, թե խմբի անդամ է եղել:
DPA-ն հաղորդում է, որ ոստիկանությունը խուզարկել է Շյոնեբերգ շրջանի բնակարանային շենքը: Die Welt-ը այն նկարագրում է որպես բնակարան մուտք գործելու փորձ, որի ընթացքում տեղի է ունեցել պայթյուն: Ձերբակալություններ չեն իրականացվել: