Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեք օրվա ընթացքում ՆԱՏՕ-ի կործանիչները ռումինիայի երկնքում արդեն 3-րդ ԱԹՍ-ն են խոցում
Հուլիսի 26-ին Ռումինիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ևս մեկ անօդաչու թռչող սարք՝ երրորդը երեք օրվա ընթացքում։ Այդ մասին, Ըստ DW-ի, հաղորդել է երկրի պաշտպանության նախարարությունը: Ինչպես նախորդ միջադեպերի դեպքում, F-16 կործանիչը օդ է բարձրացել՝ անօդաչու թռչող սարքը ոչնչացնելու համար։
Հուլիսի 24-ին Ռումինիայի ռազմաօդային ուժերի F-16 օդաչուն խոցել է անօդաչու թռչող սարք: Դրա մնացորդները ուսումնասիրելուց հետո ռումինացի քննիչները եզրակացրել են, որ դա Shahed է, որն օգտագործվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում: Հաջորդ օրը Ռումինիայի ռազմաօդային ուժերը խոցել են ևս մեկ անօդաչու թռչող սարք, որը մտել էր Ռումինիայի օդային տարածք: Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանին՝ առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու։
Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը մեղադրել է Ռուսաստանին իր երկրի օդային տարածքը խախտելու մեջ: Նա հիշեցրել է, որ հուլիսի 24-ին խոցված անօդաչու թռչող սարքը ռուսական էր և ասել, որ մյուս երկու անօդաչու թռչող սարքերի ծագումը դեռևս հետաքննվում է: Նա հայտարարել է, որ ռումինական իշխանությունները մտադիր են հետաքննության արդյունքների հիման վրա պատրաստել Ռուսաստանին ուղղված դիվանագիտական բողոքի նոտա:
Ուկրաինայում պատերազմի ընթացքում անօդաչու թռչող սարքերի կողմից Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպեր տեղի են ունեցել տասնյակ անգամներ: