Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Միջազգային կառույցները, մեր երկրում իրենց առաքելությունն իրականացնող դիվանագետները պետք է իրեն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահեն այս հարցը, հատկապես, որ բոլոր այս կառույցների կողմից «ժողովրդավարություն», «ժողովրդավարական նորմեր» կոչվող եզրույթները օգտագործման համար մշտական են»,- ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ասաց ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը՝ տեղեկացնելով, որ կուսակցության քաղխորհուրդը Գագիկ Ծառուկյանի դեմ կատարվող ապօրինի գործողությունների փաստով նամակներ է հղել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կառույցներին։
Գագիկ Ծառուկյանի թիմակիցներն ու աջակիցները նամակ հանձնեցին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին։
Պարզաբանելով թե ինչու է ակցիա իրականացվում Իրանի դեսպանատան առաջ՝ Տոնոյանն ասաց. «Ցանկանում ենք պարոն դեսպանին անձամբ փոխանցել նամակը, որում նկարագրված է այն ամբողջ իրավական «բեսպրեդելը», որը սանձազերծվել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Մեր համար անընդունելի է, որ ԻԻՀ երկու քաղաքացիների, խարդախների, խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունները։ Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել հայ-իրանական տնտեսական, մշակութային, առևտրային, քաղաքական կապերի ամրապնդման դիրքերից և արել է առավելագույնը երկու երկրների միջև այդ կապերը զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ։
Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ սա բացարձակ անհիմն, սուտ և հորինված մեղադրանք է, որի հիման վրա կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը, բայց ցավող այդ ամենի հեղինակները ԻԻՀ քաղաքացիներն են։ Բայց այն մարդիկ ովքեր իջեցրել են այս պատվերը՝ ԻԻՀ քաղաքացիներին օգտագործելով Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և հետագայում կալանավորելու համար, վստահաբար, սա նաև որոշակի շարժառիթներ ունի և որոշակի անձինք կամ երևույթներ են կանգնած սրա հետևում, որոնք հստակ նպատակ ունեն՝ վատթարացնելու հայ-իրանական հարաբերությունները սեպ խրելու այդ դարավոր բարեկամության մեջ, ինչպես նաև Հայատանում գեներացնել հակաիրանական տրամադրություններ»:
Նա հայտնեց, որ նման երևույթներ թույլ չտալու մեջ պետք է առաջին հերթին շահագրգռված լինի դեսպանատունը։