Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխող ՔՊ կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: 2 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտանբերելու ուղղությամբ»,-Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Նշենք, որ համացանցում տարածվել են կադրեր, թե ինչպես է հուլիսի 24-ի երեկոյան ծեծի ենթարկված Ավետ Կոնջորյանը` ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը, տարբեր օրերի մեքենայով անցնում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի տան մոտով և մեքենայից բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում ավագանու անդամի ու նրա ընտանիքի անդամների հասցեին:
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով, պատգամավորի ավագ եղբորը՝ Ավետին ծեծի են ենթարկել գումարային հարցերի պատճառով:
«Մեզ պատմեցին, որ Կոտայքի մարզում գործող բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանն ու նրա շրջապատը պարտք են Ավետ Կոնջորյանին, խոսքը շուրջ 65 միլիոն դրամի մասին է»,-գրել է աղբյուրը։