Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայ ըմբիշներն առաջին օրը միայն հաղթանակներ են գրանցում Բաքվում(Թարմացված)
Հայաստանի ընտրանին ներկայացնող ըմբիշները միայն հաղթանակներ են գրանցել Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության առաջին օրը։
Մ-17 ԱԱ. 80 կգ քաշային Վահե Հովեյանը 5-1 հաշվով հաղթեց Մադյարին 1/8 եզրափակչում և դուրս եկավ ¼ եզրափակիչ։ Մինչ այդ նա այսօր հաղթել էր Վրաստանը ներկայացնող Բուգլիշվիլուն։ Հայտնում են Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայից։
110 կգ քաշային Խաչիկ Խաչատրյանը մեկնարկում 3-0 հաշվով հաղթել է Լատվիայի ներկայացուցչին ,
65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը 1/8 եզրափակչում 5-2 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցչին ու իր տեղն ամրագրեց լավագույն 8-ի շարքում
Մ-17 ԱԱ. 48 կգ Արարատ Ավետիսյանը մեկնարկում վստահ քամբեք կատարեց։
Ավետիսյանը և Մնացականյանը կիսաեզրափակիչում են։