«Oskemen Open 2026». Ի՞նչ միավորներ ունեն հայ շախմատիստները
Սպորտ
14:02 27/07/2026
Հայաստան

«Oskemen Open 2026». Ի՞նչ միավորներ ունեն հայ շախմատիստները

Հուլիսի 21-ից 29-ը Ղազախստանում անցկացվում է «Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարի «Masters» խմբում 6 խաղափուլից հետո Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը ունի 4 միավոր և կիսում է 6-րդ հորիզոնականը:

Նույն խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Միքայել Մանվելյանը ունի 3 միավոր:

Մրցաշարի «Open» խմբում հանդես է գալիս Սեդրակ Մաթևոսյանը, ով ունի 4 միավոր:

Խաղերին կարող եք հետևել այստեղ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder