Մշակույթ

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:44 Հայաստան
ՀՀ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Ս.Պապիկյանը ծանոթացել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ՓԲԸ-ի կողմից Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող

«Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնում» ծրագրի շրջանակներում «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ընթացքին և Իրանի արտահանման զարգացման բանկի, ինչպես նաև «SUNIR International FZE» ընկերության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրան-Հայաստան 400 կվ երրորդ էլեկտրահաղորդման գիծ և համապատասխան ենթակայան» օբյեկտի շինարարության ծրագրի ընթացքին առնչվող մանրամասներին:
Աղբյուր՝ ՀՀ ՏԿԵ նախարարություն

17:38 Հայաստան
2019 թ. երրորդ եռամսյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 47’152 գործարք,

ինչը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 0.8 %-ով, իսկ 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` 17.9 %-ով: Երևանում 2019 թ. երրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել են 2.8 %-ով, իսկ 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ 10.4 %-ով: Մարզերի քաղաքներում 2019 թ. երրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճել են 0.7 %-ով, իսկ 2018 թ. երրորդ եռամսյակի համեմատ՝ 3.6%-ով:
Աղբյուր՝ Կադաստրի կոմիտե

16:06 Աշխարհում
ԱՄՆ- ում միլիարդատերը կանանց մասին անհաջող կատակի պատճառով 600 մլն դոլար է կորցրել

Սան Ֆրանցիսկոյում գիտաժողովի ժամանակ 68- ամյա ֆինանսիստը հաճախորդների հետ աշխատանքը համեմատել է կանանց հրապուրանքի հետ:

15:48 Աշխարհում
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի Կոնգրեսների մեծ պալատում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորներ Մ. Մելքումյանի և Շ. Իսայանի հանդիպումը Սերբիայի իշխող Առաջադիմական կուսակցության փոխնախագահ Մ. Ջուրիչի հետ

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև՝ Սերբիայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, երկկողմ միջկուսակցական հարաբերությունների ընդլայնման առումով: Հոկտեմբերի 25-ին Սերբիան կնքելու է ազատ առևտրի համաձայնագիր ԵԱՏՄ-ի հետ, իսկ Հայաստանը նախագահող երկիր է: Անմիջապես այդ համաձայնագրի կնքումից հետո տեղի կունենա դրա վավերացման գործընթացը պառլամենտներում:

Աղբյուր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի գրասենյակ

15:47 Հայաստան
Սահմանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում ձեռք բերված գույքը հարկադիր կարգով վտարելու համար դիմում ներկայացնելու ժամկետ

 

Ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1-րդ հոդվածով սահմանվել է հարկադիր էկեկտրոնային աճուրդի արդյունքում ձեռք բերված գույքը հարկադիր կարգով վտարելու համար դիմում ներկայացնելու ժամկետ: Մասնավորապես՝ գույքի նոր սեփականատերը վտարման պահանջը հարկադիր կատարողին կարող է ներկայացնել ոչ ուշ, քան տվյալ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո վտարումն իրականացվում է համապատասխան կատարողական թերթի հիման վրա:
Հարկադիր կատարման ծառայություն

15:30 Աշխարհում
«Guns N’Roses» ռոք խմբի տեսահոլովակը դիտել են ավելի քան մեկ միլիարդ անգամ

Դա 80- ական թվականների հոլովակների համար ամենաբարձր ցուցանիշն է: Ռեկորդը սահմանել է «Sweet Child O’ Mine» երգը:

15:21 Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանն ընդունել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովին

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է վաստակաշատ զինվորականին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ և պարգևատրել անվանական դաշույնով: Բարձր գնահատելով Լեոնիդ Մարտիրոսովի բազմամյա գործունեությունը զինված ուժերում և ներդրումը բանակաշինության, ենթակառուցվածքների ստեղծման և զինված ուժերի կայացման գործում, Դ. Տոնոյանը շնորհակալություն է հայտնել կատարած հայրենանվեր աշխատանքի և պատվաբեր ծառայության համար, մաղթել քաջառողջություն:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

 

15:19 Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան դոկտոր Միխայել Բանցհաֆին

Դ. Տոնոյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը, պաշտպանական գերատեսչությունների միջև առկա ջերմ գործնական հարաբերությունները և ընդգծել դրանց ընդլայնման անհրաժեշտությունը: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և գնահատականների համար՝ դեսպան Մ. Բանցհաֆը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանի և Գերմանիայի ռազմաքաղաքական կապերի ամրապնդմանն ու ռազմական համագործակցության զարգացմանը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

 

15:17 Հայաստան
Անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Գրիգորյանը և Ղազախստանի դեսպան պարոն Տ. Ուրազաևը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման դինամիկան,

անվտանգության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև ահաբեկչության դեմ համատեղ պայքարը: Քարտուղարը կարևորել է պարբերական երկկողմ հանդիպումները՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս աշխատանքային և օպերատիվ ձևաչափով լուծել բոլոր խնդիրները ու պլանավորել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը։ Դեսպանը ներկայացրել է հայ-ղազախական հարաբերությունների դրական դինամիկան և մեջբերել Ղազախստանի նախագահի խոսքերը առ այն, որ Ղազախստանը տարածաշրջանային կոնֆլիկտների նկատմամբ ունի անշահախնդիր և չեզոք մոտեցում։
ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի մամուլի ծառայություն

15:05 Հայաստան
ՀՀ ՔԿ նախագահ Հ. Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ

«ՀՀ քննչական կոմիտեի բոլոր ծառայողների և անձամբ իմ անունից ցավակցում եմ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տ. Առաքելյանի մահվան կապակցությամբ, կիսում կորստյան խոր վիշտը։ Հավաստիացնում եմ, որ պետության և քաղաքացիների շահերի պաշտպանության գործին նվիրված ծառայողների կյանքի և առողջության դեմ ոտնձգած որևէ անձ անպատիժ չի մնալու»:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

14:42 Հայաստան
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մ. Հայրապետյանը հայտարարություն է տարածել

«Սիրելի´ հայրենակիցներ, հարկ եմ համարում հիշեցնել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակվող «Բարձրագույն կրթության և գիտության» ՀՀ օրենքի աշխատանքային նախագիծը դեռևս շարունակում է փոփոխվել: Ուզում եմ տեղեկացնել, որ շաբաթներ առաջ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հետ քննարկելով սույն հարցը՝ պայմանավորվել ենք նախագծի հրապարակումից հետո ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ անցկացնել՝ համակողմանիորեն քննարկելու օրենքի նոր նախագիծը:
Ելնելով վերոշարադրյալից՝ կոչ եմ անում այս պահին զերծ մնալ տարատեսակ անհարկի մեկնաբանություններից»:
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մ. Հայրապետյանի գրասենյակ

14:30 Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան, տիկին Ի. Ստանիտե-Տոլոչկիենեին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Թոմաշաիտիսին

Նշելով, որ պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ` ՆԱՏՕ և ԵՄ ձևաչափերով, երկար տարիների փորձ ունի, Դ. Տոնոյանը կարևորել է նաև երկու երկրների պաշտպանության նախարարների կանոնավոր երկխոսությունը համագործակցության և անվտանգային հարցերի շուրջ: Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ պաշտպանության նախարարություն

14:16 Հայաստան
Արդարադատության նախարար Ռ. Բադասյանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք կատարած այցի ընթացքում հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Տ. Ծուլուկիանիին

Քննարկվել են նաև 2019 թվականի դեկտեմբերին Հայաստանում կայանալիք հայ-վրացական իրավական հերթական ֆորումին առնչվող մի շարք հարցեր։ Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները իրավական ոլորտում գործընկերությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

14:04 Հայաստան
Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ հայ մամուլի օրվա առթիվ: Խոսքի և լրագրողական գործունեության ազատությունը երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է: Դուք անգնահատելի աշխատանք եք կատարում հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը երաշխավորելու և այլակարծությունը խթանելու հարցերում...Թող որ «Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը ձեր աշխատանքում մշտապես լինի առաջնային, քանի որ դուք իրականացնում ենք հանրային կարևոր գործառույթ՝ նպաստելով ժողովրդավարության զարգացմանը»:
Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանի գրասենյակ

13:40 Աշխարհում
Արդարադատության նախարար Ռ. Բադասյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մ. Պ. Բուրիչն անդրադարձել են

Հայաստանի դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ներկայացրել այդ ուղղությամբ վերջին զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով Կառավարության կողմից օրեր առաջ հաստատված երկու ռազմավարություններով նախատեսված կարգավորումներին: Ռուստամ Բադասյանը ԵԽ գործընկերոջ հետ քննարկել է նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

13:12 Արցախ
Արցախի Հանրապետության ՄԻՊ Ա. Բեգլարյանն ընդունել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության մարդու իրավունքների կոմիտեի համանախագահներ Գ. Ղազարյանին և Գ. Քերքոնյանին

Պաշտպանը ողջունել է Միության պատվիրակության հերթական այցն Արցախ՝ բարձր գնահատելով կազմակերպության հետ ձևավորված համագործակցությունը և նրանց տևական ուշադրությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների վրա: Գ.Ղազարյանը և Գ.Քերքոնյանն իրենց հերթին գոհունակություն են հայտնել զարգացող համագործակցության արդյունքներից՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ջանքերն արդյունավետության հետագա բարձրացման ուղղությամբ:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

12:28 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը Երևանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել իրեն մարդու իրավունքների և ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված գործունեության համար մարդասիրական մրցանակ հանձնելու համար՝ նշելով, որ Արցախյան շարժումը և Արցախի Հանրապետության պետականաշինության գործընթացը հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության և ինքնորոշման օրինակելի դրսևորում:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլծավոր վարչություն

10:39 Աշխարհում
Հայկական մամուլի օրն է

1794 թվականի հոկտեմբերի 16-ին Մադրասում լույս է տեսել հայկական առաջին տպագիր պարբերական ամսագիրը՝ «Ազդարարը»։

18:33 Հայաստան
Արդարադատության նախարարի տեղակալ Ս. Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի կլոր-սեղան քննարկումը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված հանդիպմանը ներկա են եղել պետական մարմինների և քաղաքացիական հասարակության շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ: Փոխնախարար Գայլանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ներկայացրել է Օրենքի նախագծի հիմնական դրույթները և նշել, որ այն մշակելիս ուսումնասիրվել և ներդրվել է միջազգային լավագույն փորձը՝ հավելելով, որ Արդարադատության նախարարությունը պատրաստակամ է նոր առաջարկների և քննարկումների արդյունքում լրամշակել ներկայացվող նախագիծը:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

17:53 Հայաստան
Փոխվարչապետ Տ. Ավինյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գ. Գախարիային

Այցի ընթացքում տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Այցի ընթացքում Գեորգի Գախարիան հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Հայոց Կաթողիկոսի հետ: Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

16:20 Հայաստան
Համակենտրոնացումների համար օրենքով նախատեսված է ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ պահանջ

Գործարարներն իրենց բիզնեսն ընդլայնելու և խոշորացնելու, շուկայի մասնաբաժինն ու ազդեցությունն ավելացնելու նպատակով հաճախ իրականացնում են բիզնեսի ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐ. միաձուլում և միացնում են ընկերությունները, ձեռք են բերում մեծաքանակ ակտիվներ և փայաբաժիններ... Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հետևում է, որպեսզի չխաթարվի մրցակցությունը. չտուժեն սպառողները և շուկայի մասնակիցները: Այս դեպքում նախքան գործարքն իրականացնելը Հանձնաժողովին դիմելը պարտադիր է: ՀՀ-ում համակենտրոնացման հայտարարագրումն անվճար է:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Տեսանյութ

16:06 Աշխարհում
Սապատավոր կետերի որսը՝ Ալյասկայում

Կետերն օդային փուչիկներից պարույրներ են ստեղծում, որպեսզի զոհը ծուղակում հայտնվի:

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}