Օրվա թեմա
ՀԱՄԱՑԱՆՑ
«Ցավալի իրողություն է, բայց կանանց նկատմամբ, որպես կանոն, առավել անհանդուրժող են հենց կանայք: Ամեն կին իր կյանքի փորձությունները հաղթահարելիս ամենաշատը քարկոծվում է հենց այլ կանանցից»,-ինսթագրամի իր էջում գրել է լրագրող, մոդել Անի Քոչարը։
Նա շարունակում է.
«Երբեմն ապրումակցումը, քաջալերումն ու օգնության ձեռք մեկնելը իսպառ բացակայում է, այնինչ երբեմն մի բարի խոսքն ու ջերմ ժպիտը, սատարումն ու օրհասական պահին օգնության ձեռքմեկնումը կարող է կյանքեր փրկել (տվյալ պարագայում թե՛ մոր և թե՛ երեխաների):
Կանայքս միմյանց նկատմամբ առավել հանդուրժող և կարեկից պետք է լինենք:
Հ.Գ. հաճախ շատ կանայք զոհ են գնում քարկոծմանը, քննադատությանը, բամբասանքին ու չարախոսությանը: Կանայք, ովքեր չգիտեն իրականությունը, չգիտեն քո պատմությունն ու քո կյանքի դրաման, քո կոշիկներով գեթ մեկ քայլ արած չկան ու չեն եղել քո մաշկի տակ, բամբասանքների վրա հիմնվելով սկսում են առաջինը քեզ վրա քար նետել, մոռանալով, որ իրենք էլ կին են, մայր են և այն դատով, որով իրենք են դատում այլ կանանց ավելիով են դատվելու»։
Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքին:
Հիշեցնենք, որ Փաշինյանի կինը ընթրիքի էր հրավիրել «հաջողակ տղամարդկանց»; Այս հաջողակների «մուտքը» 1 միլիոն դրամ էր: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 «հաջողակ ձեռներեց տղամարդիկ»:
«Մարդիկ տարբեր են, իրարից տարբեր ու անգամ իրենք իրենցից տարբեր: Ես էլ»,-ինսթագրամի իր էջում հրապարակած լուսանկարներին կից գրել է հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։
Շարունակելվ խոսքը՝ նա նշել է.
«Մի օր ինքս իմ մեջ փակ, մյուս օրը շատ բաց ու աշխարհին սիրահարված, մի օր ցավից լռված, մյուս օրը երջանկությունից գոռացող, մի օր շատ բալանսավորված, համակարգված ու կառուցողական, մի ուրիշ անգամ՝ անվստահ ու երկչոտ, հեռանկարը չտեսնող ու մշուշի մեջ:
Մենք բոլորս ունենք ապրումներ. երջանկությունից մինչև դժբախտ պահեր:
Ես շատ դեպքերում իմ տխրությունները խորն են փակում, որ չծանրացնեմ առանց էն էլ ծանր բեռը մարդու, հայի, մեր հասարակության, ԲԱՅՑ
... էդ ասածիս համատեքստում, երբ տեսնում եմ ինչեր են գրում իրար մեր սոց կայքերում, մանավանդ մի խազ հայտնի արտիստուհու, ԻՆՉ սարսափելի բաներ են գրում, իսկապես չեմ հասկանում, չեմ ընկալում ու առավել ևս ՉԵՄ ԸՆԴՈւՆՈւՄ:
Հ.Գ. Արևածագի նկարի տակ անգամ գտնվում է մեկը, որ զզվում է ինձնից ու չի ուզում նայել, բայց եկել ու գրում է, իմ պատրաստած ճաշի տակ է հասցնում զզվել ինձնից, իմ Երկրում ապրածս կյանքի, վարածս հաղորդման, էլ կինոյի, կամ յութուբյան ֆորմատի, դրածս ֆոտոյի կամ ունեցածս ընկերոջ, չունեցած երեխուս կամ խմածս սուրճի, ասածս խոսքի կամ ունեցածս մազի(, թե ինչի չի փոխում ուֆֆֆ) զզվում է մարդը)
ու ամեն տեղ չի ալարում գրում է «նմանը», որ տհաճ եմ կամ նույնը կամ ձևական՝ կարճ ասած զզվելի իր համար))))
հիմա հարց. այ բալա, որ էդքան «զզվելի եմ» , մի՛ ծախսիր քո «թանկարժեք կյանքը» ինձ վրա...
գնա ապրիր քո ՀՈւՅԺ ՀԵՏԱՔՐՔԻՐ Ու ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԹՈւՆԱՎՈՐՎԱԾ ԿՅԱՆՔԸ»։
Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում իր հետևորդներին պատմել է, թե ինչպես է մտերիմ ընկերուհին դավաճանել իրեն իր ապագա ամուսնու հետ։
«Քանի որ խոսք եղավ դավաճան ընկերուհինների մասին, ես ուզում եմ ձեզ հետ կիսվել ամենամտերիմ ընկերուհուս դավաճանության մասին։ Սրա մասին երբևէ չեմ խոսել, չեմ տա նրա անունը՝ հարգելով նրա երեխային, մարդկայանությունն իմ մեջ չի վերացել, որ այս կերպ խայտառակ անեմ նրան»,-նշել է Անահաիտ Սիմոնյանը։
Նա մանրամասնել է, տարիներ առաջ, երբ խոսքկապը եղել էր, մատանին իր մատին էր, նշանդրեքի օրն էլ որոշված էր։
«Հենց այդ օրերի ընթացքում ես իմանում եմ, որ իմ ամենամտերիմ ընկերուհին, ում հետ ես որոշում էի, թե ինչ պիտի կրեմ նշանդրեքին, ինչ մեյք ափ, վարսահարդարում անեմ... հենց այդ օրերին, մեղմ ասած, կապ է ունեցել իմ ապագա ամուսնու հետ։ Ասել, որ ես շոկ ապրեցի, կնշանակի ոչինչ չասել։ Ես ներեցի իմ ապագա ամուսնուն, բայց չներեցի իրեն»,-նշել է Սիմոնյանը։
Նրա խոսքով, իր կյանքում ևս մեկ անգամ դավաճանություն է եղել, երբ իր որդին՝ Արմանը 3-4 տարեկան էր։
Մանրամասները՝ տեսանյութում։
«Ես երբեք չփորձեցի դուր գալ, չվախեցա չընդունվելուց, համարձակվեցի լինել նա, ով եմ և աշխատել ինքս ինձ վրա, ձգտելով ավելի լավին, հենց ինձ համար, ո՛ չ ուրիշներին որևէ բան ապացուցելու»,-սոցիալական ցանցերի իր էջերում գրել է մոդել, գրքի հեղինակ Անի Քոչարը։
Շարունակելով միտքը՝ նա նշել է.
«Ես միշտ ազատ եմ եղել ինքնարտահայտվելու և սեփական կարծիքն ու հայացքները բարձրաձայնելու հարցում, միշտ թքած եմ ունեցել թրենդ կոչվածների վրա, չեմ վազել ո՛չ ընդունված սահմանափակ նորաձևության և ոչ էլ տվյալ ժամանակի «գեղեցիկի» կեղծ ստանդարտների հետևից: Ներդաշնակ եմ եղել իմ գույնի ու տեսակի հետ և վստահ, որ գրավում ու վերցնում են բովանդակությամբ և ոչ կաղապարով (էներգետիկան որոշիչ է):
Այժմ առավել, քան երբևէ գիտակցում եմ, թե որքան երջանիկ աղջիկ եմ եղել և այժմ էլ՝ կին, որ թույլ եմ տվել ինձ ավելին... ավելին, քան հասարակությունը: Թույլ եմ տվել ինձ լինել անհատականություն... նման չլինել որևէ մեկին... թույլ եմ տվել լինել «Ես», ունենալ ես»։
Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ Տեղեկությունը հաստատել է երգչուհու պրոդյուսերը։
Էլեն Իսրայելյանը ևս երգի բնահավառում էր։ Այսօր ավելի վաղ լուր էր տարածվել, թե «հոկտեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում»։
Երգիչ Անդրեն կարճ տեսանյութ է հրապարակել բրիտանացի հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Սայմոն Քաուելի հետ։
«Հանդիպումներ 10 տարի առաջ և հիմա աշխարհահռչակ պրոդյուսեր Simon Cowell -ի հետ: Ես զարմացած էի, երբ 10 տարի անց հանդիպեցինք AGT 2024-ին, և նա ինձ հիշեց:
Նա իրական կյանքում շատ համեստ ու բարի մարդ է»,-նշել է նա։
«Օվկիանը, Արևն ու կիսատված՝ ես..., որ նրանց հետ հանդիպումից հետո նորից դառնում եմ ամբողջ, հիշում եմ, որ ապրում եմ ու, որ կյանքն ամենասիրուն բանն է՝ մեզ տրված..»,-ինսթագրամի իր էջում հրապարակած լուսանկարներին կից գրել է հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։
Հետգրությամբ նա ավելացրել է.« Հ.Գ. իմ կյանքի հավերժական Սերը... ջրերում է»։
Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը հայտնել է վերամիավորման մասին.
«Երկար սպասված վերամիավորումը. 8 տարի անց իմ և Արամ MP3-ի «Դաշտերով» դուետը կրկին բեմում է»,-գրել է նա ու կարճ տեսանյութ հրապարակել։
«Երբեմն կյանքը ձեզ ընտրության առաջ է կանգնեցնում՝ մնա՞լ կոնֆորտ գոտում, թե՞ ռիսկի գնալ ու ամեն բան սկսել զրոյից։ Դա կարող է վախեցնող լինել, բայց միաժամանակ հնարավորություններով ու հույսով լի։ Կյանքդ փոխելու որոշումը նման է նոր գիրք բացելուն, որի հեղինակն ինքդ ես»,-ինսթագրամի իր էջում գրել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը, որ վերջերս որդու հետ բնակություն հաստատեց ԱՄՆ-ում։
Նա նշել է՝ դու կարող ես ստեղծել քո նոր տարբերակը, իրականություն դարձնել քո երազանքներն ու ցանկությունները, ուսումնասիրել նոր հորիզոններ ու հանդիպել մարդկանց, որոնք կոգեշնչեն քեզ։
«Թույլ մի տվեք, որ անհայտի նկատմամբ վախը կանգնեցնի ձեզ: Ամեն քայլ դեպի նոր հնարավորություններ նոր բան սովորելու, ձեր ուժեղ կողմերը բացահայտելու և ինքնավստահություն զարգացնելու հնարավորություն է։ Եվ նույնիսկ եթե ճանապարհին կան խոչընդոտներ, հիշեք, որ յուրաքանչյուր դժվարություն դաս է, որը ձեզ ավելի ուժեղ է դարձնում»,-նշել է նա։