Տնտեսություն

ՀԱՄԱՑԱՆՑ

13:20 Հայաստան
Անի Քոչար. Բնական մարդ այս քաղաքում մատերի վրա կարելի է հաշվել

Մոդել, գրող Անի Քոչարը գրում է.

«Գարունն իմ սրտի եղանակն է: Այն ինձ համար կյանքի ու զարթոնքի, վերածննդի խորհրդանիշն է: Ես ինչ որ չափով գարուն եմ։

Հավերժ կենսասեր ու կենսախինդ, հավերժ լավատես ու ներողամիտ, հավերժ կյանքի համար կռիվ տվող։ Հավերժ բնականին ու բնությանը ձգտող: Վերջին շրջանում ուր գնում եմ, զգում եմ, որ բնական մարդ այս քաղաքում մատերի վրա կարելի է հաշվել (ես, որ անգամ թարթիչների լիցք ու հոնքերի արհեստական ներկում չեմ անում, որևէ միջամտություն ու էսթետիկ վիրահատություն չունեմ, երբեմն ինձ այլմոլորակային եմ զգում):

Հ.Գ. վերջին շրջանում իմ մասին տարածված բոլոր լուրեր բամբասանքների սպառիչ պատասխանները կգտնեք իմ՝ «Կյանքը երկրորդ փորձից գրքում»»։

10:34 Աշխարհում
Ինչպես է կատուն «օրհնում» աշխատանքի գնացող տղամարդկանց

Սոցիալական ցանցերի արաբական տիրույթում արագորեն տարածվում է այս տեսանյութը, որտեղ կատուն թաթով «օրհնում» է աշխատանքի գնացող տղամարդկանց։

Ըստ աղբյուրների, տեսանկարահանումն արված  է Եգիպտոսում։

17:10 Հայաստան
Անահիտ Սիմոնյանը հայտնել է ընտանիքի նոր անդամի մասին

«Եվ ահա իմ աղջիկը Կորեայից։ Բարի գալուստ մեր ընտանիք, Միա։ Մենք քեզ այնքան երկար ենք սպասել»,-ինսթագրամի իր էջում գրել է երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը՝ կից հրապարակելով տեսանյութ, թե ինչպես է ընդունում, ապա գրկում փոքրիկ շանը։

«Տիեզերքը միշտ կատարում է իմ երազանքները, և որքան շնորհակալ եմ նրան դրա համար»,-գրել է նա։

09:58 Հայաստան
Աննա Հակոբյան. Ինձ մնար ջինսով կգնայի պաշտոնական այցերին

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը վերջին շրջանում ակտիվացել է ինսթագրամում։ Այս անգամ նա ցուցադրել է զգեստները, որոնք կրել է պաշտոնական այցերի ընթացքում։

Նա շնորհակալություն է հայտնել հայ երեք դիզայներների՝ Ֆաինա Հարությունյանին, Շուշաննա Մկրտչյանին, Անահիտ Բավեյանին իրենց աշխատանքի համար։

«Դուք և  ձեր բազմաթիվ գործընկերներ ինձ իսկապես օգնում եք պաշտոնական այցերին պատշաճ տեսք ունենալ (ինձ մնար ջինսերով կգնայի)»,-գրել է նա։
 

10:02 Հայաստան
Մի թող ինձ մենակ. Արմինկայի ու Սարգիս Եղիազարյանի նոր դուետի պրեմիերան շուտով

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան ու Սարգիս Եղիազարյանը նոր դուետ ունեն։ Երգը կոչվում է «Մի թող ինձ մենակ այս կյանքում դատարկ»։

Ինսթագրամում հրապարակված կարճ տեսանյութում երևում է, թե ինչպես է տեսազանգի ժամանակ Ս. Եղիազարյանը Արմինկային պատմում գործիքավորման մասին, նշում, որ ինքը շատ է հավանել այն։

«Շատ ուրախ եմ, վստահ եմ, որ այն շատ հաջողված դուետ է դառնալու»,-արձագանքում է երգչուհին։

Պրեմիերան կկայանա մի քանի օրից՝ փետրվարի 27-ին։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Arminka (@arminkaofficial)

20:58 Աշխարհում
Այս անգամ կարմիր զգեստով և վերնաշապիկով․ Բելլա Պապիկյանի և Ստեփան Հաուսերի նոր կատարումը

Քանոնահարուհի Բելլա Պապիկյանի ու հայտնի ջութակահար Ստեփան Հաուսերի կատարումն են ներկայացրել հանրության դատին՝ համալրելով «Love story» կամ «սիրո պատմություն» խորագրով շարքը։

Բելլա Պապիկյանը Panorama.am-ի հետ զրույցում ավելի վաղ պատմել էր, թե ինչպես է սկսկել խորվաթ ջութակահարի հետ համագործակցությունը։ Անդրադառնալով հարցի, հնարավո՞ր է՝ հետագայում ականատես լինենք իրական սիրո պատմության, Բելլան պատասխանել էր.

«Ես սիրում եմ բեմն ու անձնականը իրարից տարանջատել: Հաուսերի հետ շատ ջերմ մտերիմ հարաբերություններ ունենք: Նա շատ գայթակղիչ տղամարդ է, կյանքով ու ռոմանտիզմով լի: Կյանքում ամեն ինչ հնարավոր է : Միգուցե և ականատես լինեք, միգուցե՝ ոչ: Սպասեք նորությունների»։

Տեսանյութն՝ այստեղ։

 

20:27 Հայաստան
Լուսինե Թովմասյան. Մենք հաղթահարելու ենք այս ամենը

Հայտնի մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը, ում սկեսրայրը՝ «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը կալանավորված է, ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ընտանիքը ինձ համար այն մարդկանց ամբողջությունն է, ովքեր իրարով ուրախանում են, իրարով տխրում, իրար աջակցում: Հիմա մենք ավելի քան պետք ենք իրար: Սիրով, ուժով և հոգատարությամբ ապրում ենք միասին: Թե երեխաներն են մեզ ուժ տալիս, թե մենք իրենց: Մենք հաղթահարելու ենք այս ամենը, քանի որ իրար ունենք»։

 

20:21 Հայաստան
Տիգրան Ավինյանի կինը խնամքի միջոցների բիզնես է սկսել

Hayeli.am -ը գրում է. 

«Տիգրան Ավինյանի կինը խնամքի միջոցների բիզնես է սկսել. ընկերուհիների հետ նոր բրենդ է բացել և ինքն էլ անձամբ գովազդում է այդ բրենդը նկարահանվելով գովազդային հոլովակներում:

Տեսահոլովակում և նկարներում հենց ինքն է` Մարիամ Պահլավունին»։ 

 

17:36 Հայաստան
Փաշինյանի ընտանիքի անդամների թռիչքի կադրերը Հայաստանի Հանրապետության թիվ մեկ բորտից

Համացանցում  տարածվում են կադրեր Հայաստանի Հանրապետության թիվ մեկ բորտից, որով Նիկոլ Փաշինյանն այսօր Մյունխեն  է մեկնել ընտանիքի անդեմների՝ կնոջ և դուստրերի հետ։

Նախորդ անգամ  էլ Նիկոլ Փաշինյանը Արփի Փաշինյանի հետ Գերմանիա էր մեկնել՝ մասնակցելու  Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։
 

 

09:35 Հայաստան
Էրիկ. Այն ինչ կատարվեց, կարծես իրական չլիներ

Էրիկ Կարապետյանը, որ օրեր առաջ Երևանում հանդես եկավ մենահամերգով, պատմել է իր տպավորությունների մասին.

«Այն ինչ կատարվեց կարծես իրական չլիներ…

Խոսքերս չեն հերիքի , որպեսզի  նկարագրեմ  ապրումներս ու այն ինչ զգացի բեմում կանգնած ` Ձեր առջև 10.000+  հանդիսատես։

Կարճ ասած ` դեռ շոկի մեջ եմ։

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ` իմ կողքին լինելու համար: Այդքան շատ սեր ու թև տալու համար։ Խոնարհվում եմ Ձեր առջև։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ մեծ թիմին `առանց ում այս համերգը չէր լինի այսքան ֆանտաստիկ»։

Տեսանյութեր

Քաղաքագետ. Եթե Ռուսաստանն անի այդ քայլերը, Հայաստանում կարճ ժամանակում իշխանափոխություն կլինի
16:42 05/03/2024

Քաղաքագետ. Եթե Ռուսաստանն անի այդ քայլերը, Հայաստանում կարճ ժամանակում իշխանափոխություն կլինի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}