Տնտեսություն

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

16:48 Աշխարհում
Թուրքական ընդդիմադիր թերթի՝ «Ջումհուրիյեթ»-ի դատավարությունով անցնող թուրք լրագրողներին իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ,

խորհրդարանի հայազգի պատգամավոր Կ. Փայլանը: «Հրավիրում եմ բոլորին Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատ՝ աջակից լինելու կալանավորված լրագրողներին: Անձամբ ներկա եմ գտնվելու դատական նիստին: Ազատությո՛ւն ճշմարտությունը մեզ հասցնողներին», - գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում հայազգի պատգամավորը:

16:44 Հայաստան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝

պարզելու ավտոմեքենայի սրահից տեսախցիկ և համակարգիչ գողացած անձի ինքնությունը:
Օգոստոսի 29-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:05-17:05-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելով, սրահից հափշտակել է «Մաքբուք Պրո» դյուրակիր համակարգիչ և «Քենոն » տեսակի տեսախցիկ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

15:47 ԼՂՀ
Արցախի ԱԺ- ում ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի անդրանիկ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին ժամը 11:00-ին:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողով

14:42 Հայաստան
Երևանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, հանձնաժողովի համանախագահ Դ. Լոքյանը և Իրաքի գյուղատնտեսության նախարար, հանձնաժողովի իրաքյան համանախագահ Ֆ. Հ. Զիդան ալ-Լուհայիբին ստորագրել են

տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական հարցերով հայ-իրաքյան հանձնաժողովի համատեղ արձանագրությունը: Կողմերը արձանագրել են, որ երկօրյա հանդիպումները կայացել են բարեկամական և ջերմ մթնոլորտում, ինչը լուրջ խթան է հանդիսանալու կողմերի համար զարգացնելու և ամրապնդելու երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, կրթական և տեխնիկական հարաբերությունները:
Աղբյուր՝  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

14:30 Հայաստան
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում տեղի է ունեցել «Արևահատիկ» ապրանքանիշի ներքո հանդես եկող չիչխանի վերամշակմամբ զբաղվող խմբի արտադրամասի բացման արարողությունը,

որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կ. Բոթոյանը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության Գեղարքունիքի մարզային զարգացման ղեկավար Վ. Սարգսյանը։
Ներկա պահին խումբն արտադրում է չիչխանի խյուս (մածուկ) ապակե տարայով 400 գրամ զտաքաշով և հյութ՝ 1 լիտր տարողությամբ։  
Աղբյուր՝ Գեղարքունիքի մարզպետարան

13:40 Աշխարհում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Է. Շարմազանովը սեպտեմբերի 25-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել եկեղեցական թեմի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Սանկտ Պետերբուրգի հայությանը Ռուսաստանի տարածքում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի հիմնադրման 300-ամյակի առթիվ: Հանդիպման ավարտին Է. Շարմազանովը հայապահպանության գործում ներդրած մեծ ավանդի համար Տեր Պ. աբեղա Վարդանյանին է հանձնել ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ, իսկ Ա. Քոչարյանին, Ռ. Կուրղինյանին, Ֆ. Դավիդովին, Տեր Ա. Նազարյանին, Գ. Բակլաչյանին և Ա. Ոսկանյանին` ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
 

13:25 Հայաստան
Զինծառայողը զորացրվել է առողջական խնդիրների պատճառով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնակցությամբ կարգավորված խնդիրը` տեսանյութով:

13:12 Հայաստան
Սեպտեմբերի 27-ին 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության շենքում տեղի կունենա Եվրոպական ծրագրերում Հայաստանի և Սփյուռքի գիտնականների միջև

համագործակցության խթանմանն ուղղված աշխատաժողով: Միջոցառումն անցկացվում է «Կոմպյուտերային գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT 2017) միջազգային գիտաժողովի շրջանակներում` ՀՀ ԳԱԱ մասնակցությամբ «Հորիզոն 2020» ծրագրի «Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության ցանց Արևելյան գործընկերության երկրների համար պլյուս» նախագծի հետ համատեղ:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ

13:00 Հայաստան
ՀՀ վարչապետն ու ՌԴ առողջապահության նախարարը քննարկել են առողջապահական համագործակցության զարգացման հեռանկարները

Կառավարության ղեկավարը գործնական և կառուցողական է բնութագրել ՀՀ ու ՌԴ առողջապահական գերատեսչությունների համագործակցությունը, որը համահունչ է երկու երկրների առանձնահատուկ փոխհարաբերությունների տրամաբանությանը: Վարչապետը ողջունել է Երևանում Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի անցկացումը և անդրադարձել ՀՀ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնց նպատակը ժամանակակից, որակյալ և հասցեական առողջապահական համակարգի ստեղծումն է և առողջապահական բիզնեսի համար տարածաշրջանային հարթակի ձևավորումը:
Աղբյուր՝ ՀՀ Կառավարություն

 

12:43 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դ. Լոքյանը սեպտեմբերի 25-ին Երևանում ներկա է գտնվել «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերը կարգավորող միջազգային դաշտը» վերնագրով աշխատաժողովին,

որի նպատակն է տեղական մակարդակում գենդերային հավասարությունը խրախուսելը և Հայաստանի ՏԻՄ-երում կանանց միջազգային իրավական դաշտին, ինչպես նաև այլ երկրներում արդյունավետ նախաձեռնություններին ծանոթացնելը: Նախարար Դ. Լոքյանը հաջող ընթացք է մաղթել աշխատաժողովի մասնակիցներին, կարևորել է կանանց դերը  հասարակական –քաղաքական դաշտում, ընդգծել հատկապես տեղական մակարդակում նրանց ակտիիվության կարևորությունը:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

 

11:00 Հայաստան
Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունել է Սիրիայի Ժողովրդական ժողովի հայազգի պատգամավոր, Բերիո թեմի Ազգային Առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանին

Նախարարը կարևորել է Սիրիայում հայ համայնքի անվտանգությանն ու պահպանմանն ուղղված նրա ջանքերը: Ժ. Ռեիսյանը նշել է, որ  Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը կարևոր հարթակ էր, որտեղ տարբեր երկրներից եկած մեր հայրենակիցները կարողացան հանդիպել և քննարկել իրենց հուզող հարցերը, կարծիքներ փոխանակել, նոր ծրագրեր ներկայացնել: Նա նաև հայտնել է, որ Հալեպում ներկայումս բնակվում է մոտ 18 հազար հայ, իսկ ամբողջ երկրում հայերի թիվը հասնում է շուրջ 28 հազարի:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նզխարարություն

10:51 Հայաստան
Սեպտեմբերի 23–ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել համերգ` նվիրված ՀՀ անկախության 26–ամյակին

Միջոցառումը կազմակերպել էր Միացյալ Թագավորության Հայկական համայնքային խորհուրդը ՄԹ-ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի հովանու ներքո: Միջոցառմանը ներկա են եղել Քենսինգտոն և Չելսի թագավորական շրջանի քաղաքապետը, տեղական իշխանության ներկայացուցիչներ, հայկական համայնքի անդամներ։ Ներկաներին իր ողջույնի խոսքն է հղել ՄԹ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

10:39 ԼՂՀ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը և բարերար Ա. Բաղդասարյանը քննարկել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու և երկրի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

10:25 Աշխարհում
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը սեպտեմբերի 25-ից 28-ը Մոսկվայում` ՀԱՊԿ քարտուղարությունում, մասնակցում է «Մինչև 2025 թվականը ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության իրագործման ծրագրի մասին»

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման և «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի նախագծերի քննարկումներին:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

10:12 Աշխարհում
Սեպտեմբերի 24-ին Սան Պաուլոյի հայկական ակումբում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին

Միջոցառմանը ներկա են եղել համայնքային բոլոր կազմակերպությունների և կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներ, Սան Պաուլո քաղաքի ավագանու անդամներ և այլ հանրային գործիչներ: Միջոցառման մեկնարկին ՍԱՄԱ-ի երգչախումբը կատարել է երկու երկրների պետական օրհներգները, որից հետո ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Ա. Գալոյանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

 

20:00 Հայաստան
Սեպտեմբերի 26-ին 10:30-ին, ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն

Տեղի կունենա հոգեհանգստի կարգ-խնկարկություն, փառատոնի մասնակիցները հանդես կգան երաժշտական կատարումներով, կայցելեն Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

18:48 Հայաստան
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել նախարարի տեղակալ Ա. Հովակիմյանի հանդիպումը Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն չափանիշներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դ. Պուրասի հետ: Նախարարի տեղակալ Հովակիմյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիների ընթացքում մարդու իրավունքների ոլորտում արձանագրված առաջընթացը, Սահմանադրական փոփոխությունների արդյունքում իրականացվող բարեփոխումները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

18:33 Հայաստան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանը և Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆ. Հ. Զայդան Ալ-Լուհաիբին քննարկել են ագրարային ոլորտում հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման հեռանկարները

Զրուցակիցներն անդրադարձել են «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրին, որը նախատեսվում է ստորագրել առաջիկայում: Կողմերը մտքեր են փոխանակել Իրաքի և Հայաստանի միջև գյուղատնտեսության ոլորտում ապրանքաշրջանառության ավելացմանը, երկու երկրների միջև գյուղմթերքի փոխադրումների կազմակերպմանը, ինչպես նաև ներդրողների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանն առնչվող հարցերի շուրջ:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
 

18:20 Հայաստան
Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ ԿԳ նախարար Օ. Վասիլևան և ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանն այցելել են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան,

որտեղ տեղի է ունեցել հանդիպում ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, Երևան քաղաքի ռուսերեն լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների ուսուցչական կազմի, բուհերի ռուսաց լեզվի և գրականության դասավանդողների հետ: Հանդիպման մասնակիցներն իրենց ելույթներում կարևորել են ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող ռուսաց լեզվի ուսուցիչների  վերապատրաստման արդյունավետության բարձրացումն ու մանկավարժական կադրերի մասնագիտական և մեթոդական որակի բարելավումը: Հանդիպման ավարտին ՌԴ ԿԳ նախարար Օ.Յու.Վասիլևային շնորհվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտոր կոչում:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

 

18:07 Աշխարհում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Է. Շարմազանովը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի արևելագետ, ՀՀ ԳԱԱ հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված միջոցառումներին

Այցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդիպումներ կունենա ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղար Ա. Սերգեևի և ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պ. Ռյաբուխինի հետ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն

18:06 Հայաստան
ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար պարոն Ֆ. Կատսուտոշիի գլխավորած պատվիրակությունը քննարկել են

«Հակահրդեհային սարքավորումների բարելավում» դրամաշնորհային ծրագիրը և «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագրի իրականացման ուղիները: Ծրագրի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրվի 36 հրշեջ մեքենա և 3 շարժասանդուղք, որոնցով կվերազինվեն մարզային հրշեջ-փրկարարական ջոկատները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

18:05 ԼՂՀ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանն այցելել է մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության, կրթության, գիտության և սպորտի, ֆինանսների, բնապահպանության և բնական ռեսուրսների,

էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, գյուղատնտեսության նախարարություններ և այդ գերատեսչությունների աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին:
Նախագահը երախտագիտություն է հայտնել վերոհիշյալ կառույցների նախկին ղեկավարներին՝ իրենց գործունեության համար:
Աղբյուր՝ ԼՂՀ  նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչություն

17:53 Աշխարհում
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին

Միջոցառման հյուրերի թվում են եղել բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, դեսպաններ և դիվանագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, եգիպտահայ համայնքի անդամներ։ Ողջույնի խոսքով հանդես է եկել Եգիպտոսում ՀՀ դեսպան Ա. Մելքոնյանը: Անդրադառնալով հայ-եգիպտական միջպետական փոխհարաբերությունների քառորդդարյա պատմությանը՝ դեսպանն ընդգծել է, որ դրանց հիմքում երկու հինավուրց ժողովուրդների պատմա-մշակութային հարուստ ավանդույթներն են ու ամուր բարեկամությունը։
Աղբյուր՝ mfa.am

17:40 Հայաստան
Հայաստանի եռամարտի հայկական ֆեդերացիան համագործակցության հուշագիր կստորագրի Բելառուսի Հանրապետության եռամարտի ֆեդերացիայի հետ

Սեպտեմբերի 21-ից 24-ը Վիտեբսկում Հայաստանի եռամարտի հայկական ֆեդերացիայի անդամներ Կարեն Գևորգյանը և Սերգեյ Ղազարյանը մասնակցել են Բալթյան երկրների և Բելառուսի Հանրապետության երկամարտի գավաթների խաղարկությանը։ Սիրողական մրցումներին մասնակցել է նաև ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանը: Մրցմանը մասնակցել են 10-ից 50 տարեկան շուրջ 70 մարզիկներ:
Մամուլի հաղորդագրություն

17:25 Աշխարհում
Սեպտեմբերի 22-ին Դանիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 26-ամյակին

Ողջույնի խոսքով հանդես է եկել Դանիայում ՀՀ դեսպան Ա. Արզումանյանը: Միջոցառմանը մասնակցել են Դանիայի Խորհրդարանի պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Դանիայի հայկական եկեղեցու հոգևոր հայր Տեր Ստեփանոս Հովհաննիսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչներ։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

17:12 Հայաստան
Գյումրիի դոմիկներում ապրող 31-րդ ընտանիքը տուն է ստացել

Պետրոսյանների վեցհոգանոց ընտանիքն այդտեղ ապրել է 22 տարի։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ ընտանիքին անակնկալ էր պատրաստել՝ սեփական բնակարան Մուշ 2 2 թաղամասում։ Սեպտեմբերի 25-ին Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժ. Մոմջյանն անձամբ է հանձնել նոր բնակարանի բանալիները ընտանիքին։
Աղբյուր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ  

17:00 Աշխարհում
Արաբական Միացյալ Էմիրություններում մահացել է նախկին ամենածանր կինը

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ նա իր 500 կգ կշռից կորցրել էր ավելի քան 300 կգ, սակայն մահացել է առողջական այլ խնդիրների բարդություններից:

15:53 Հայաստան
Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունել է ԱՄՆ-ի «Վարդանանց ասպետներ» կազմակերպության նորընտիր ավագ ատենապետին, ավագ դպրապետին, նախկին ավագ սպարապետին

և կազմակերպության հայաստանյան ներկայացուցչին: Սփյուռքի նախարարը կարևորել է «Վարդանանց ասպետներ» կազմակերպության հետ սերտ համագործակցությունը և կրթական, մշակութային համատեղ ծրագրերի իրականացումը: Կազմակերպության ավադ դպրապետ Ռ.Նորսիկյանը, ով նաև «Նոր գեղի» հայրենակցական միության նախագահն է, նշել է, որ նախօրեին եղել են Նոր Գեղիում և աջակցում են տեղի մանկապարտեզի սրահի նորոգման աշխատանքներին: «Միության անդամները 300-400 հոգի ամեն տարի հավաքվում են Դեթրոյթում, մասնակցում են բարեգործական հավաքներին ու հետագա գործունեության ծրագրեր մշակում»:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն
 

15:42 Հայաստան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքում բնակվող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը

Նշվել է, որ համապատասխան աջակցություն է ցուցաբերվում նաև Երևան քաղաքում փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն հայտնող սիրիահայ ընտանիքներին: Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ «Էրեբունի-Երևան 2799» - ի միջոցառումների շրջանակներում ներառված են սոցիալական ուղղվածության մի շարք նպատակային ծրագրեր և, որ առաջիկայում նախատեսված մամուլի ասուլիսի շրջանակում բոլոր մանրամասները կներկայացվեն հանրությանը:
Աղբյքուր՝ Երևանի քաղաքապետարան

15:30 Հայաստան
Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունլ է Բուենոս Այրեսի Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր Ա. Սարաֆեանին և դուդուկահար Գ. Գասպարյանին

Նախարարը նշել է, որ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը շարունակելու է գալիս նախարարության կողմից իրականացվող մի նոր շարժում-ծրագիր, որը միտված է Հայաստանի սահմանապահ բնակավայրերի սոցիալական զարգացմանը: Հյուրերը նշել են, որ Արցախի երաժշտական դպրոցներից ստացել են 135 երաժշտական գործիքի պահանջ:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարար

Տեսանյութեր

Վահան Մարտիրոսյան. Այսպես ասած՝ «գծատեր» հասկացությունը վերանալու է
16:13 26/09/2017

Վահան Մարտիրոսյան. Այսպես ասած՝ «գծատեր» հասկացությունը վերանալու է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}