Հարցազրույցներ





ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ
Իսպանիայի նախկին բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի՝ հանրային վայրում գտնվող վերջին արձանը երեքշաբթի օրը հեռացվել է: Այն գտնվում էր Մարոկկոյի իսպանական անկլավ Մելիլյա քաղաքում:
Աղբյուր՝ cnn.com
Ռուսաստանը շտապ պետք է քայլեր ձեռնարկի՝ տնտեսության կախվածությունը դոլարից նվազագույնի հասցնելու համար, քանի որ ԱՄՆ վարչակազմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, ազդարարում է պատժամիջոցների խստացում Մոսկվայի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Աղբյուր՝ lenta.ru
Նկարչի փարիզյան գլխավոր գործերից մեկը, որն ավելի քան մեկ դար եղել է ֆրանսիացի միևնույն ընտանիքի անձնական հավաքածուի մի մասը, կցուցադրվի Լոնդոնում, Ամստերդամում և Փալրզում: Իսկ մարտ ամսին այն վաճառքի կհանվի Սոթբիս աճուրդի տանը:
Source: theguardian
Կազմակերպիչները կքննարկեն երկրպագուներին տրիբունաներ ընդունելու չորս սցենար ՝ տրիբունաների լրիվ զբաղվածություն, զբաղվածություն 50%-ից 100%-ով, 20%-ից 30%-ով, ինչպես նաև առանց հանդիսատեսի խաղերի անցկացում:
Աղբյուր՝ tass.ru
Ցուցակը ներառում է ֆրանսիական AXA Group ապահովագրական ընկերությունը և նավթային ոլորտում ծառայություններ մատուցող ամերիկյան Baker Hughes ընկերությունը:
Աղբյուր՝ tass.ru
Փետրվարի 22-ից 24-ը 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ, զինծառայողները հանձնել են ստուգարքներ: Նպատակն էր՝ տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Էկվադորի բանտերը նախատեսված էին շուրջ 27,000 բանտարկյալների համար, բայց նրանցում ապրում է շուրջ 38,000 մարդ:
Աղբյուր՝ nbcnews.com
Շնորհիվ դրա հնարավոր կլինի կանխատեսել, թե որքան դժվար կտանի հիվանդը COVID-19-ը:
Աղբյուր՝ tass.ru
Ծրագրային ինժեներ Յան Քլարկը երկուական կոդով հավաքել է «Dare Mighty Things»՝ գրությունը Perseverance 21 մարսագնացի մետրանոց պարաշյուտի նարնջագույն-սպիտակ շերտերի վրա:
Աղբյուր՝ apnews.com
Օկլահոմայում ապրող սևամորթը խոստովանել է, որ սպանել է հարևանուհուն և ասել, որ հանել է նրա սիրտը և դրանով ուտելիք պատրաստել ընտանիքի համար:
Աղբյուր՝ foxnews.com
Forbes-ի՝ Ռունետ-ի ամենաթանկ ինտերնետային ընկերությունների վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցրել է «Յանդեքսը»` գնահատվելով 22,98 միլիարդ դոլար: Մեկ տարվա ընթացքում այն թանկացել է ավելի քան 57 տոկոսով:
Աղբյուր՝ lenta.ru
Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուկրաինան, Բելառուսը և Ռուսաստանը մարտի մեկից ավելանում են այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել օդային ճանապարհով «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով,: Այս փուլում դեռ պահպանվում է ցամաքային սահմանների ներկայիս ռեժիմը:
Աղբյուր՝ 1tv.ge
Պրեմիերան տեղի կունենա հոսքային ծառայության (streaming service) միջոցով մայիսի 7-ին:
Աղբյուր՝ kulturomania.ru
ԱՄՆ-ը և Կանադան կհամակարգեն գործողությունները Չինաստանի դեմ պայքարի հարցում, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ վիրտուալ հանդիպումից հետո:
Աղբյուր՝ ria.ru
Մալայզիան 1086 մարդու հետ է արտաքսել Մյանմա, անտեսելով դատարանի որոշումը և իրավապաշտպան խմբերի միջնորդությունը՝ գործընթացը դադարեցնելու մասին: Իրավապաշտպան կազմակերպություններն հայտնել են, որ խմբում կան որոշ էթնիկ փոքրամասնություններ, որոնք հետապնդման մեջ են եղել Մյանմայում:
Աղբյուր՝ bbc.com
Apple-ը սկսել է արգելափակել՝ բաժանորդագրության անհիմն բարձր արժեքով ծրագրերը:
Աղբյուր՝ lenta.ru
ոտքի լուրջ վնասվածքների վիրահատությունից հետո: Հրշեջ-փրկարարները գոլֆի 45-ամյա 15-ակի չեմպիոնին դուրս են բերել ավերված մեքենայի բեկորների միջից: Մարզիկը աջ ոտքի սրունքի երկու հատվածում բաց կոտրվածք էր ստացել:
Աղբյուր՝ bbc.com
Հաղթական գոլը խփեց 17-ամյա Ջամալ Մուսիալան: Գործող տիտղոսակիրը փաստացի երաշխավորել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի իր ուղեգիրը:
Աղբյուր՝ sport-express.ru
Պեկինի ամուսնալուծության դատարանը պարտավորեցրել է տղամարդուն փոխհատուցել իր կնոջը տան գործերի համար, որոնք նա կատարել է իրենց ամուսնության ընթացքում: Կինը կստանա 50,000 յուան (7,700 դոլար) հինգ տարվա չվճարված աշխատանքի դիմաց:
Աղբյուր՝ bbc.com
Մոտ երկու հազար մարդ նախագահի գրասենյակի մոտ բողոքի ցույց է արել՝ «Աջ սեկտորի» Օդեսայի առաջնորդի նկատմամբ կայացված դատավճռի դեմ: 27 ոստիկան այրվածքներ են ստացել գազի բալոների կիրառման արդյունքում: Բերման է ենթարկվել 24 մարդ, որոնք բացատրություններից հետո ազատ են արձակվել ոստիկանական բաժանմունքներից :
Աղբյուր՝ dw.com
Հանդիսավոր գրանցման համար կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք: Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ:
Աղբյուր՝ moj.am
Գիտնականները պարզել են, որ ֆրուկտոզայի բարձր չափաբաժնի օգտագործումը կարող է խանգարել իմունային համակարգի բնականոն գործունեությանը:
Աղբյուր՝ ria.ru
մյուս 2-ով դեռ նյութեր են նախապատրաստվում: Պատերազմում զոհված, անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է նաև 17 դիմում:
Ընդհանուր առմամբ դատախազությունը 2020 թվականին քաղաքացիներից ստացել է 10435 դիմում, որոնցից 1011 դիմում-բողոքի ընթացք է տրվել, արդյունքում հարուցվել է 159 քրեական գործ:
Աղբյուր՝ ՀՀ Գլխավոր դատախազություն
Աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին պաշտոնական հետաքննության են ենթարկել 2018 թվականին ենթադրաբար կատարված բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար:
Աղբյուր՝ france24.com
«Ահաբեկչկական իրավիճակ» վերնագրով վեպի գլխավոր հերոսը նորընտիր պետքարտուղար է, որը փորձում է կանխել ահաբեկչությունների ալիքը: Գրքի հրապարակումը սպասվում է հոկտեմբերի 12-ին:
Աղբյուր՝ cbc
Միևնույն ժամանակ, ընկերությունը հայտարարել է Իրանից 238 օգտահաշիվ ջնջելու մասին, որոնց օգնությամբ իրականացվել էին գործողություններ՝ ուղղված «2020 թվականին ԱՄՆ նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճերին միջամտելուն»: Ջնջվել են նաև Հայաստանի իշխանությունների հետ կապված 35 էջեր, որոնց գործունեությունն իբր ուղղված է եղել Ադրբեջանի դեմ:
Աղբյուր՝ tass.ru
Բելգիային, Դանիային, Ֆինլանդիային, Գերմանիային, Հունգարիային և Շվեդիային տրվել է 10 օր ժամանակ ՝ պատասխանելու Եվրահանձնաժողովի այն մտահոգություններին, որոնց համաձայն նրանք խախտել են կորոնավիրուսի՝ համատեղ ընդունված ուղենիշները:
Աղբյուր՝ theguardian
8-ամյա Լուլուի խնամակալ Մարթա Բարթոնը պատմել է, որ նրա տեր Բիլ Դորիսը հաջողակ գործարար էր, ով ամուսնացած չէր և մահացել էր անցյալ տարվա վերջին:
Աղբյուր՝ apnews.com
Գրանցման վերջնաժամկետն է մարտի 17-ը։ Գրանցվելու համար անհրաժեշտ է մտնել test.contests.am, սեղմել «Գրանցվել» կոճակը, ընտրել համապատասխան տողը և լրացնել դաշտերը։
Աղբյուր՝ «Այբ» կրթական հիմնադրամ
արժանացավ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի միաձայն դրական եզրակացությանը: Նախագծի հեղինակ Դավիթ Մելքումյանը ընդունեց պատգամավորների առաջարկը՝ տեքստում որոշակի խմբագրումներ կատարելու մասին: Նախագիծը կքննարկվի առաջիկա լիագումար նիստում:
Աղբյուր՝ nankr.am
Անասնաբույժները տարակուսանքի մեջ էին հայտնվել այն բանից հետո, երբ այս ամսվա սկզբին Ռուսաստանի՝ միմյանցից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա գտնվող երկու քաղաքներում հայտնաբերվել էին բաց կապույտ և կանաչ մորթով ծածկված թափառող շներ:
Աղբյուր՝ independent
Սյուժեի հիմքում Դամիեն Լյուիսի համանուն գիրքն է:
Աղբյուր՝ kulturomania.ru
Վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է կորոնավիրուսի արգելափակումը վերացնելու չորս մասից բաղկացած ծրագրի մասին: Անգլիայում բացօթյա սպորտը, ներառյալ ֆուտբոլը, գոլֆը և թենիսը, կթույլատրվի վերսկսել մարտի 29-ից:
Աղբյուր՝ bbc.com
Նա շեշտել է, որ անհրաժեշտ է դիմել քաղաքական պայքարի բոլոր տեսակի մեթոդներին: Միեւնույն ժամանակ, նախկին նախագահը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները որակել է որպես ցեղասպանություն, իշխանությունների՝ երկիրն ամբողջությամբ ոչնչացնելու ցանկություն:
Աղբյուր՝ gazeta.ru
Facebook-ը և Ավստրալիայի իշխանությունները համաձայնության են եկել այն մասին, որ սոցիալական ցանցում նորությունների տարածման սահմանափակումները կվերացվեն:
Աղբյուր՝ gazeta.ru
Ցմահ ազատազրկված մեքսիկացի նարկոբարոն Խոակին «Էլ Չապո» (թզուկ) Գուզմանի կինը ձերբակալվել է Վաշինգտոնից դուրս գտնվող Դալլեսի միջազգային օդանավակայանում: Նա կասկածվում է կոկաինի, մետամֆետամինի, հերոինի և մարիխուանայի վաճառքում ներգրավվածության մեջ:
Աղբյուր՝ bbc.com
գազի տարանցումը Ղազախստան:
Աղբյուր՝ russian.rt.com
Աշխարհահռչակ կատարողը Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում բացատրել է իր որոշումը` վկայակոչելով Միացյալ Նահանգներում տիրող քաղաքական իրարանցումը: Նա առաջին անգամը չէ, որ հայտնում է Գանա տեղափոխվելու մտադրության մասին: 1994-իներաժիշտն ասել էր, որ զգում է՝ այնտեղ «ավելի շատ միասնության զգացում կա», քան ԱՄՆ-ում:
Աղբյուր՝ cnn.com
Դիվանագետների խոսքով ՝ Վրաստանը «հետ քայլ արեց եվրատլանտյան պետությունների ընտանիքում ժողովրդավարության ամրապնդման իր ճանապարհին»:
Աղբյուր՝ russian.rt.com
«Վերջին օրերին (COVID) տվյալները լավը չեն: Մենք բոլորս ուզում ենք խուսափել նոր լոքդաունից, և տանից աշխատել ճիշտ լուծում կլինի»,- ասել է Ֆրանսիայի աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը:
Աղբյուր՝ reuters.com
Ձայնագրության մեջ լսվում է ցածր ճռռոց և ուժեղ գվվոց, ենթադրաբար՝ քամու ուժգնությունից:
Աղբյուր՝ ria.ru
Դերասանուհին խաղալու է գլխավոր դերից մեկը «Բարու և չարի դպրոց» նախագծում: Նախագծի ռեժիսորն է Փոլ Ֆիգը:
Աղբյուր՝ kulturomania.ru
Միջերկրական ծովում 106 մղոն երկարությամբ աղտոտվել են՝ Գազայի հատվածի մոտակայքում գտնվող Նիցանիմից մինչև Լիբանանի սահմանակից ափերը: Աղտոտումը սկզբում նկատվել է չորեքշաբթի օրը, բայց հաջորդ օրը փոթորկոտ եղանակը նավթն ու մազութը հասցրել է Իսրայելի լողափերը:
Աղբյուր՝ foxnews.com
Լողափնյա վոլեյբոլի գերմանացի աստղեր Կառլա Բորգերը և Յուլիա Զյուդեն հայտարարել են, որ բոյկոտելու են Քաթարի մրցաշարը, քանի որ այն «միակ երկիրն է», որտեղ խաղացողներին արգելվում է բիկինի հագնել խաղադաշտում:
Աղբյուր՝ theguardian
Ժայռապատկերն ավելի քան 17 հազար տարեկան է: Նման եզրակացության են, եկել ավստրալացի գիտնականները, ովքեր որոշել են ռադիոածխածնային թվագրման նորարարական տեխնոլոգիայի միջոցով պարզել պատկերի ստեղծման ժամանակը: Նկարում պատկերված է կենգուրուի տեսք ունեցող կենդանի:
Աղբյուր՝ ria.ru
Նահանգային օրենսդիրները երկուշաբթի վերջնական հաստատեցին օրինագիծը, որը կդադարեցնի մահապատժի կիրառումը Վիրջինիայում, ինչը կտրուկ շրջադարձ է այն նահանգի համար, որն իր պատմության մեջ ավելի շատ մարդ է մահապատժի ենթարկել, քան որևէ այլ նահանգ:
Աղբյուր՝ nbcnews.com
Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխ-ծովակալ Վյաչեսլավ Սիտնիկը հայտնել է, որ «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները 28 հարձակում են իրականացրել ՍԱՀ-ում՝ Իդլիբի դեէսկալացման գոտում:
Աղբյուր՝ russian.rt.com
Թոմա Բանգալտերը և Գայ-Մանուել դե Հոմեմ-Քրիստոն չեն հայտնել բաժանման պատճառը: Նրանց ամենհիթային երգերից են`Get Lucky-ն և One More Time-ը:
Աղբյուր՝ theguardian
Ըստ նրա, դա պայմանավորված է Ռուսաստանի ակտիվության աճով: Սթոլթենբերգը նաև կոչ է արել ավելացնել ՆԱՏՕ-ի ծախսերը պաշտպանության և կանխարգելման վրա:
Աղբյուր՝ gazeta.ru
Չորացրած մրգերի և բանջարեղենի արտահանումը 2020 թ․-ի առաջին կիսամյակին կազմել է 300 տոննա՝ 59%-ով գերազանցելով 2019 թ․-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը (188,6 տոննա), իսկ պահածոյացված մթերքի արտահանումը կազմել է 10,517 տոննա՝ նախորդ տարվա 8,859 տոննայի համեմատ աճելով 18%-ով։
Միջազգային առևտրի կենտրոնի և Եվրոպական միության համատեղ ծրագիրը աջակցություն է տրամադրել սննդամթերքի վերամշակման ոլորտում գործող 13 շահառու փոքր և միջին ձեռնարկությունների՝ մարքեթինգային կարողությունների զարգացման տարբեր ուղղություններով․ ապահովվել է մրցունակ բրենդինգ և փաթեթավորում, պատրաստվել են ժամանակակից կայքեր՝ առցանց գնումների հնարավորությամբ, մատուցվել են սոցիալական ցանցերում առաջխաղացման ծառայություններ։
Աղբյուր՝ EU4Business
Ըստ հարցումների արդյունքների, կառավարությունը կորցնում է առաջատար դիրքը՝ վարակի մակարդակի աճի հետևանքով:
Աղբյուր՝ politico
Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր՝ Վալդեմար Գերդտը Ուկրաինայի կողմից կազմակերպված Ղրիմի ջրային շրջափակումը անվանել է պաշարման միջնադարյան մեթոդ: Նա մտադիր է այս հարցը բարձրացնել գերմանական խորհրդարանում:
Աղբյուր՝ lenta.ru
Քեմբրիջի համալսարանի ուսումնասիրող խումբը հայտնել է, որ իրենց եզրակացությունները կարող են օգտագործվել ծայրահեղականության վտանգի տակ գտնվող մարդկանց հայտնաբերելու համար:
Աղբյուր՝ theguardian
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը և Լիբիայի նորընտիր վարչապետ Աբդուլ-Համիդ Դբեյբան քննարկել են՝ Գուդերմեսում գտնվող Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի ուսումնական կենտրոնում Լիբիայի հատուկջոկատայինների վերապատրաստման հարցը:
Աղբյուր՝ eadaily.com
Վրաստանի վարչապետի թեկնածուի հայտարարությամբ, ընթացիկ շաբաթվա ընթացքում, Համակարգող խորհրդի նիստում կհայտարարվեն երկրում սահմանափակումները մեղմելու մասին որոշումները:
Աղբյուր՝ 1tv.ge
Համավարակի սկսվելուց մեկ տարի անց զոհերի ընդհանուր թիվը կազմում էր մոտ 498,000 մարդ. մոտավորապես Կանզաս Սիթիի, Միսուրի նահանգի, և միայն մի փոքր պակաս, քան Ատլանտայի բնակչությունը:
Աղբյուր՝ apnews.com
Ռուս թենիսիստը իր կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ: Մրցաշարի վճռական խաղում նա երեք սեթում պարտվեց աշխարհի առաջին ռակետին`սերբ Նովակ Ջոկովիչին:
Աղբյուր՝ sportrbc.ru
այն բանից հետո, երբ Դաշնային ավիացիոն վարչությունը կոչ արեց ուժեղացնել ստուգումներ: Կիրակի օրը ավիաընկերությունը հայտարարել է, որ ինքնաթիռները անմիջապես կհեռացնի՝ «ծայրահեղ զգուշություն ցուցաբերելով»:
Աղբյուր՝ cnn.com
Nord Stream 2 AG ընկերության «Հյուսիսային հոսք-2» օպերատորը, դիմել է՝ գերմանական ջրերում գազատար կառուցելու անհապաղ թույլտվություն ստանալու համար, փաստաթուղթն ուղարկվել է Նավարկությունների և հիդրոգրաֆիայի դաշնային գրասենյակ (BSH):
Աղբյուր՝ russian.rt.com
Սաուդյան Արաբիայի պետական ռազմական արդյունաբերությունը (SAMI) նպատակ ունի տարեկան 5 միլիարդ դոլար եկամուտ ապահովել մինչև 2030 թվականը, հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենը:
Աղբյուր՝ reuters
Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ


